Նմանատիպ համերգները հատկություն ունեն շարունակվելու․ Անիտա Հախվերդյան
ՏեսանյութերՕրեր առաջ Երգի պետական թատրոնում կրկին երաժշտական շքերթ էր։
«Թող տարիները» խորագիրը կրող համերգին մասնակցում էին տարիքային տարբեր խմբերի ուսանողներ, որոնք հանդես եկան իրենց բազմազան և տարբերվող կատարումներով, թատրոնի լեփ-լեցուն դահլիճում՝ երեք օր շարունակ։
Համերգը վարում էր Անիտա Հախվերդյանը, իր ողջ հմայքով և երաժշտական լի բազայով։
Հախվերդյանի խոսքերով նմանատիպ համերգներ լինում են կիսամյակը մեկ։ Ինչպես նաև բեմադրվելու է մյուզիքլ, որի անմիջական մասնակիցները լինելու են Երգի թատրոնի սաները:
Համերգի ընթացքում հնչել են Արցախին նվիրված կատարումներ, ինչպես նաև բոլորին հայտնի տարբեր երաժշտական ոճի կատարումներ՝ էստրադա, ժողովրդական, համաշխարհային հիթեր։
Նանա Սարգսյան