Այն բոլոր ապրումներն, որ այսօր զգացել եմ գիտեմ՝ բոլորի մոտ է. Արամ Վարդեւանյան
ՆերքաղաքականՍեպտեմբերմեկյան եռուզեռ էր Վարդեւանյանների ընտանիքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻ եւ պրոդյուսեր, հաղորդավարուհի ԱՐԵՎԻԿ ՈՒԴՈՒՄՅԱՆԻ որդին՝ ՌՈՒԲԵՆԸ, եւս համալրեց դպրոցականների շարքը:
Որդուն առաջին դասարան ճանապարհած պատգամավոր հայրիկը գրել է. «Մեր ներկան դաժան ձեւով ապացուցեց ու փաստեց, որ հենց գիտելիքը ուժ է, իսկ դրա բացակայությունն` արհավիրք: Մեր ընտանիքի համար 2022 թվականի սեպտեմբերի 1-ն իսկապես բացառիկ տոն է, որովհետեւ իմ Ռուբենը գնաց դպրոց: Հետեւաբար առանձնահատուկ, շատ ջերմ ուզում եմ շնորհավորել բոլոր առաջին դասարանցիներին ու իրենց ծնողներին: Այն բոլոր ապրումներն, որ այսօր զգացել եմ գիտեմ՝ բոլորի մոտ է»: