Սալահը կկարողանա խաղալ Նապոլիի դեմ խաղում․ Կլոպ
Արխիվ 16-20
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահը, ապաքինվելով կոճի վնասվածքից, կկարողանա չորեքշաբթի օրը խաղալ «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում, տեղեկացնում է Armsport.am-ը:
«Մոն լավ է: Նա չէր կարող մարզվել ինը օր: Նա եղել է եգիպտական ընտրանու հետ,և այժմ վերադարձել է տուն: Մինչև երեկ նա կարող էր մարզել ընդամենը 60-70%-ով: Երեկ նա առաջին անգամ պատրաստ էր 100%-ով:
Ի վերջո, մենք կարող էինք թույլ տալ, որ նա հանգստանա: Նա իսկապես լավ է: Չորեքշաբթի Մոն կվերադառնա»,– ասել է Յուրգեն Կլոպը: