ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՃՈՒՐԴՈՎ
Արխիվ 16-20![ՋԵՅՄՍ ԲՈՆԴԻ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՃՈՒՐԴՈՎ](/timthumb.php?src=disc/old16-20/91414.png&w=780)
Ջեյմս Բոնդի լեգենդար լրտեսական Aston Martin DB5 մեքենան հանվել է աճուրդի Sotheby's-ում եւ վաճառվել 6,4 միլիոն դոլարով։ Մեքենան արտադրվել է 1965 թվականին։ DB5-երի համար, սա համարվում է ռեկորդային գին։ Գնորդի անունը չի բարձրաձայնվում։ Նշենք, որ մեքենան ստեղծվել է հենց Բոնդի ֆիլմերի առաջխաղացման համար եւ որքան էլ հետաքրքիր է, երբեք չի երեւացել էկրանին։ Մեքենան ունի համարանիշերը փոխելու մեխանիզացված համակարգ, զրահապատ հետին էկրան, կատապուլտացվելու հնարավորություն ունեցող նստատեղ, եւ «լրտեսական այլ հարմարանքներ»։