Թուրքիան վիզային ռեժիմի չեղարկման համար պետք է կատարի նախկին 5 պայմանները. Եվրահանձնաժողով
Արխիվ 16-20
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի՝ ներգաղթի ու ներքին գործերով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն հայտարարել է, որ Թուրքիան, ինչպես նախկինում, պետք է կատարի 5 պայման՝ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկման համար:
Բերտոն ընդգծել է, որ իրավիճակը հունիսից չի փոխվել. «Իրավիճակը չի փոխվել վիզային ազատականացման առաջընթացի մասին վերջին զեկույցից, որում մենք ընդգծել ենք, որ, ինչպես նախկինում, պետք է կատարվի հինգ պայման:
Դրանցից մեկն առնչվում է հակաահաբեկչական օրենսդրության փոփոխմանը: Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերներն ու հարևանները արդյունավետորեն պայքարեն ահաբեկչության դեմ»: