Եվրահանձնաժողով.ԵՄ-ին անդամակցության համար Թուրքիայում նախադրյալ չկա
Արխիվ 16-20
Թուրքիայում այժմ բացակայում են իրական նախադրյալներրը՝ Եվրամիության անդամակցության բանակցությունների հետ կապված։ Այս մասին «UA: Առաջին»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողվոի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով ԵՄ մուտք գործելու Թուրքիայի բանակցությունները, իրական նախադրյալներն չկան։
«Մենք տեսնում ենք, որ եթե երկիրը փոխում է իր վերաբերմունքը եվրոպական արժեքների նկատմամբ, այդ գործընթացը կարող է նաև դադարեցվել։ Ահա այժմ եթե դիտարկենք Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները․ սկզբունքորեն իրական նախադրյալ չկա»,-ասել է Դոմբրովսկիսը։