Նոր Ազգային ժողովից հիասթափվածների թիվը մեծանում է. սոցհարցում
Արխիվ 16-20
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նորաթուխ պատգամավորների մանդատների հանձնման արարողությունից մինչեւ այսօր Iravunk.com-ում հարցում է անցկացվում, թե ինչ ակնկալիքներ ունի մեր հանրությունը նոր ձեւավորված խորհրդարանից: Կայքում ներկայացված է 10 պատասխան, որից սոցհարցման մասնակիցներն ընտրել են իրենց սպասումներին ամենահամապատասխանողը:
Այսպիսով՝ քվեարկությանը արդեն մասնակցել է շուրջ 1017 մարդ, որոնցից 31.66 %-ը համոզված է, որ նոր Ազգային ժողովը կլավացնի մեր կյանքը: 4.13 %-ն արդեն հիասթափված է եւ ակնկալիքներ չունի, որն ընդ որում՝ հիասթափվողների թիվն աճել է նախորդ շաբաթվա համեմատ: 1.77 %-ը հորդորում է՝ «թողենք, թող աշխատեն, հետո կերեւա», 1.38 %-ն էլ դեռ զերծ է մնում որեւէ կարծիք հայտնելուց: Իսկ 2.65%-ը գտնում է, որ այս անփորձ կազմով ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանը կտապալվի: 1.08%-ի գնահատմամբ՝ առանց ընդդիմության, նորընտիր խորհրդարանը չի կարողանա գործել: Եվ միայն 0.29 %-ն է լավատես եւ կարծում է, որ նոր Ազգային ժողովը կբարձրացնի մեր երկրի միջազգային հեղինակությունը: Ի դեպ, 0.69 %-ը մտահոգ է, թե նորաթուխ պատգամավորները, պարզապես, կխանգարեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 0.59 %-ի կարծիքով՝ ոչ մի բան չի փոխվի, իսկ շուրջ 55.75%-ի պատկերացմամբ՝ ավելի վատ կլինի:
Նշենք, որ սոցհարցումը շարունակվում է եւ հենց դուք ձեր մասնակցությամբ եւ քվեարկությամբ կարող եք փոխել իրավիճակի պատկերը՝ նշելով, թե, ըստ ձեզ, ինչպիսին է նոր Ազգային ժողովից հանրության ակնկալիքները՝ անցնելով ստորեւ նշված հղումով՝
https://iravunk.com/#poll_block
Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ