ՀԱՑԻ ԵՎ ԳԱԶԻ ԳՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Արխիվ 16-20
Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներմուծումն ու արտահանումը ավտոտրանսպորտային միջոցներով: Որոշման մեջ ասված է, որ ցորեն հնարավոր է ներկրել եւ արտահանել երկաթուղային եւ ծովային տրանսպորտային միջոցներով: Այս որոշմանը հաջորդեց հայաստանյան մասնագետների մտահոգությունն այն մասին, որ կարող է այն բացասական անդրադառնալ մեր երկրում հացի գնի վրա, եւ դրա արժեքը կբարձրանա: Այս մասին «Իրավունքը» պարզեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ տեսակետը:
- Կարծում ենք` այդ հարցը կկարգավորվի: Տեղեկություն ունենք, որ ակտիվ բանակցություններ են ընթանում: Ուշ փչացող ապրանքների տեղաշարժը Լարսի ավտոճանապարհով խնդիրրներ է առաջացնում զբոսաշրջիկների համար, բայց երբ ակտիվ տնտեսական գործունեություն ունեցող երկիրն առաջարկում է, որ երկաթուղով եւ ծովով տեղափոխեն ապրանքը, ապա այստեղ խնդիր է առաջանում` տարիֆների ճշգրտման: Ըստ իս, տարիֆների որոշակի ճշգրտում կլինի, որովհետեւ չեմ կարծում, որ Վրաստանը շահագրգռված է, որ մեզ մոտ առաջին անհրաժեշտության ապրանքի գինը բարձրանա:
– Ի դեպ, մտահոգություն կա, որ ձմռանը գազի գինն էլ կարող է բարձրանալ: Ի՞նչ կասեք այս մասին:
– Իսկապես, խնդիր է առաջացել` գազի գնի հետ կապված: Եթե գնաճ է առաջացել, ապա պետք է անցնել կա՛մ ռուսական ռուբլու, կամ մի քիչ նվազեցնել գինը` վերանայումների հաշվին: Այս հարցին պետք է պատշաճ անդրադառնալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ