Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ Թրամփը պարտավորեցրել է բեռնատարների վարորդներին ԱՄՆ-ում խոսել անգլերեն Քաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ. Արթուր Չախոյան Վրաստանում փակվում է ընդդիմադիր հեռուստաալիքը «Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». Միջադեպ ավտոբուսին վարորդի և ուղեւորուհին միջեւ (վիդեո) ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրшվելու սցենարներ. Պատրուշև ՀՐԱՏԱՊ. «Ռեդիսոն» հյուրանոցում Փաշինյանը փակվել է Մուրի եւ Իբրահիմ Քալիի հե՞տ Տարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ին

«ԲԱԶԱՐ-ԲԼՈՏ»՝ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԼԽԻՆ. Հայոց Աշխարհ

Արխիվ 16-20

Այն, որ մենք չեղած տեղից խնդիրներ ստեղծելու հարցում գրեթե անգերազանցելի ենք, հանրահայտ է: Այդ առումով, կարծում ենք, լրացուցիչ ու թարմ օրինակ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու, կալանավորելու որոշման, ապա գրավի դիմաց ազատ արձակելու, այսինքն՝ խափանման այլ միջոց կիրառելու հետ կապված պատմությունը:
   «Մարտի 1-ի» գործով կոնկրետ Յուրի Խաչատուրովին ներկայացված մեղադրանքի բովանդակության եւ քրեաիրավական բնույթի խնդիրներին այս հրապարակմամբ չենք անդրադառնա: Դրա համար կան համապատասխան գործընթացներ՝ քննություն, դատաքննություն, չհաշված փաստաբաններին եւ այլն: 
   Խոսքը առավելապես արտաքին քաղաքական խնդիրների մասին է: Այն, որ ՀԱՊԿ հիմնադիր-անդամ Ռուսաստանի պետական ու արտաքին-քաղաքական վերնախավում հիացած չեն այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի նկատմամբ իր քաղաքացիության երկրում քրեական հետապնդում իրականացնելու որոշումից թերեւս պարզից էլ պարզ է: Բայց, ամեն դեպքում, Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է եւ որոշակիորեն նրան մեղադրանք ներկայացնել-չներկայացնելը, կալանավորել-չկալանավորելը Հայաստանի ներքին, ավելին՝ ներքին իրավական խնդիր է: 
   Ողջ հարցն այն է, թե ինչպե՛ս, քայլերի ի՛նչ հաջորդականությամբ է այդ ամենը կատարվել: Նախ՝ որպես վկա հարցաքննվելու համար Յուրի Խաչատուրովը հրավիրվում է Հատուկ քննչական ծառայություն, հետո «տեղում» նրա կարգավիճակը վկայից փոխվում է (միանգամից) մեղադրյալի, կալանավորման միջնորդություն է ներկայացվում, դատարանի որոշմամբ՝ գրավի դիմաց նա ազատ է արձակվում, հասկանալի է, բնակավայրը չլքելու պարտավորությամբ, ինչը խափանման միջոցի տեսակ է: 
   Այդ ամենը արվում է մի իրավիճակում, երբ Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում է: Եվ միայն այն բանից հետո, երբ քրեական հետապնդումն իրականացված է, Հայաստանը պաշտոնապես հայտարարություն է անում, թե՝ «Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»: 
   Հավելենք, որ այդ ընթացքում, հուլիսի 27-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունենում իր հայաստանյան գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ: Թե հատկապես ինչն է եղել այդ հեռախոսազրույցի նյութը, հայտնի է դառնում հաջորդ օրերի տեղեկատվական արտահոսքից: 
   ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու վերաբերյալ Հայաստանի հայտարարությանը հետեւում է ռուսական ՏԱՍՍ գործակալության հուլիսի 28-ի հրապարակումը, որով ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան, բայց անանուն աղբյուրը բացատրում է իրավիճակի իրենց ընկալումը:
   Բացատրում է դիվանագիտականից նկատելիորեն դուրս եկող սահմաններում, եւ որոշակի ընկալմամբ դա կարելի է համարել հրապարակային ապտակ մեր պետության արտաքին-քաղաքական գերատեսչությանը։ 
   Ահավասիկ: Գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հիշյալ անանուն աղբյուրը բնորոշել է որպես տարօրինակ, «մանավանդ որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները չեն անդրադարձել Հայաստանի արտաքին-քաղաքական գերատեսչության անձնակազմի վրա, որը ոչ այնքան վաղուց ՀԱՊԿ-ին է ներկայացրել Խաչատուրովի թեկնածությունը, եւ որն, ամենակարեւորը, գերազանց գիտե ընթացակարգը, որի համաձայն Հայաստանը պետք է նախաձեռնի տվյալ պետության ներկայացուցչին գլխավոր քարտուղարի պաշտոնից հետկանչի գործընթաց»: 
   Եթե հակիրճ, ռուսական կողմը տարակուսանք է հայտնել Հայաստանի ԱԳՆ ոչ պրոֆեսիոնալ գործելակերպի վերաբերյալ: 
   Ավելին՝ ՏԱՍՍ-ի տվյալ հրապարակման մեջ, հիշյալ աղբյուրի մեջբերված խոսքում նշված է. «Եթե Երեւանում որոշել են, որ տվյալ պաշտոնում պարոն Խաչատուրովի գտնվելը իրենց ձեռնտու չէ, ապա Հայաստանից պետք է ՀԱՊԿ-ը համապատասխան գրավոր ծանուցում ստանա, եւ միայն դրանից հետո կսկսվի պաշտոնական ընթացակարգը (պրոցեդուրան), ու ոչ թե՝ փոխարինման, այլ գլխավոր քարտուղարի լիազորությունների դադարեցման»: 
   Հայաստանի ԱԳՆ-ն, իհարկե, անպատասխան չթողեց այս հրապարակումը, եւ նույն հուլիսի 28-ին, կեսգիշերին մոտ, տարածվեց պատասխան՝ նման ձեւաչափով: Մասնավորապես. «Ոչ արդյունավետ ենք համարում հրապարակային քննարկումներն ու պարզաբանումները ՀԱՊԿ-ի կանոնադրության, ընթացակարգերի կանոնների եւ այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք մեզ շատ լավ հայտնի են, եւ որոնց խիստ համապատասխանության պայմաններում Հայաստանը կառուցում է համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում»,- «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է Երեւանում բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը՝ մեկնաբանելով ՏԱՍՍ-ի վերոնշյալ հրապարակման մեջ արտացոլված գնահատականները: 
   «Մեր ռուս գործընկերների հետ ունենք կառուցողական եւ բովանդակային երկխոսություն երկկողմ եւ բազմակողմ օրակարգի բոլոր ուղղություններով, որն իրականացվում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն համապատասխան եւ շփման վստահելի կայացած խողովակներով»,- ասել է Հայաստանի անանուն բարձրաստիճան դիվանագետը: 
   Բանը, սակայն, սույն «փոխհրաձգությամբ» չավարտվեց: Ռուսաստանի ԱԳՆ-ն արդեն ուղղակի տեքստով հայտարարեց, որ ՀԱՊԿ ընթացակարգերի համաձայն, հենց հայկական կողմը պետք է նախաձեռնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից իր քաղաքացու հետկանչը: Ու ընդգծվել է, որ դրա մասին ՌԴ ԱԳ նախարարը նշել է Զոհրաբ Մնացականյանի հետ հուլիսի 27-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: 
   Թվում է, թե ինչ մի հարց է, չէ՞: Ընթացակարգերի ու քայլերի տրամաբանության տեսանկյունից: Ու գոնե ձեւական առումով, Ռուսաստանի ԱԳՆ ասածը նույնպես ընկալելի է: Ի վերջո, ո՞րն է հարցը: Հայաստանի քաղաքացին միջպետական կազմակերպության գլխավոր քարտուղարն է: Բայց Հայաստանը, ի դեմս ՀՔԾ-ի, նրա դեմ քրեական հետապնդում է սկսում: 
   Տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանը նախ պետք է այդ պաշտոնից հետ կանչի իր ներկայացուցչին, ի լրումն ամենի՝ ինքն իրեն արտաքին-քաղաքական առումով հիմար ու տհաճ վիճակի մեջ չդնելու համար: Եվ այն բանից հետո, երբ Յուրի Խաչատուրովն այլեւս ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չէ, սկսի նրա քրեական հետապնդումը (մեղադրանք, կալանավորում եւ այլն): 
   Իրոք, առնվազն տարօրինակ է գործողությունների հաջորդականությունը, մանավանդ շախմատ խաղացող պետության համարում ունեցող մեր երկրի դեպքում: Թեպետ շախմատն անցյալում է: Ներկայիս թավշահեղափոխական կառավարիչների շրջանում ավելի հարգի է «բազար-բլոտը»: Ու իրենց թվում է, թե կարող են արտաքին-քաղաքական հիմնական գործընկերներից մեկի հետ «խաղալ» բլոտային տրամաբանությամբ, մոտավորապես այսպես՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը «կապույտ»... քուանշ... սրած»: 
   Ի դեպ, կարծում ենք, չարժե այս առումով բոլոր նետերն ուղղել Զոհրաբ Մնացականյանի վրա: Նա իսկապես պրոֆեսիոնալ է, որը հայտնվել է սեփական ամբիցիոզությունից շնչահեղձ լինող ոչ պրոֆեսոնալ կառավարիչների հյուսած ծուղակում եւ փորձում է այս անդուր ջրերից երկիրը գոնե կիսաչոր դուրս բերել: Չմոռանանք, որ ԱԳ նախարարն ընդամենը պետության ղեկավարի հանձնարարությունները կատարողն է: Իսկ պետության ղեկավարը՝ գիտեք, թե ով է: 
   Ասե՞լ է՝ Խաչատուրովին բռնեք: ՀՔԾ-ն «բռնել» է: ԱԳՆ-ն էլ հայտնվել է ռուս գործընկերներին երկար-բարակ բացատրություններ տալու անհրաժեշտության ու նաեւ՝ անախորժ դրության մեջ: 
   Բայց դա մանրուք է այն բանի համեմատությամբ, որ «չեղած տեղից» խնդիր է հարուցվում հայ-ռուսական հարաբերությունների ու դրանց հետագա ընթացքի համար: Ի վերջո, քրեական հետապնդում է իրականացվում հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից գործիչների նկատմամբ, ու ինչ էլ Երեւանից ասեն, Մոսկվայում այդ ամենին, նաեւ՝ ասողներին, խեթ-խեթ են նայելու:
   Ըստ որում՝ մի իրավիճակում, երբ առանց այդ էլ առանձնապես վստահություն չէին տածում:

 






Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակԹրամփը պարտավորեցրել է բեռնատարների վարորդներին ԱՄՆ-ում խոսել անգլերենՔաղաքացու նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքիցՆոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել և սպառնացել է ինձ. Արթուր ՉախոյանՎրաստանում փակվում է ընդդիմադիր հեռուստաալիքը«Դու ո՞վ ես, արա, լավ եմ անում խփում եմ, հելեք դուս, զզվցրիք». Միջադեպ ավտոբուսին վարորդի և ուղեւորուհին միջեւ (վիդեո)ՀՀ-ն խաղաղապահներին դուրս կբերի՞ Կոսովոյից. ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունըՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրшվելու սցենարներ. ՊատրուշևՀՐԱՏԱՊ. «Ռեդիսոն» հյուրանոցում Փաշինյանը փակվել է Մուրի եւ Իբրահիմ Քալիի հե՞տՏարադրամի փոխարժեքները ապրիլի 29-ինՊայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանումԱստղագուշակ՝ ապրիլի 29-ի համարԱյն, ինչ կարող էին անել ադրբեջանցիները` տեղից անհույս ճիչ արձակելն էր. Տիգրան ԱբրահանյանՇարմազանովը դրսևորեց դասական պետական գործչի կեցվածք. Արմեն ՀովասափյանՕդի ջերմաստիճանը զգալի կբարձրանաԿողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունըՇՏԱՊ.Մեքենաների շարժը կանգնած է Իսակովի պողոտայում, հայտնի է պատճառըԱրցախցիներին տրվել է «նաստարտ» հրահանգ. Բացառիկ մանրամասներԱրժույթի միջազգային հիմնադրամը եւս Ռուսաստանի տնտեսությունը ճանաչել է աշխարհում չորրորդը«Հրապարակ». Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսելՇատ լավ հարաբերություններ ունեմ Ինձագիի հետ, նա շատ խելացի ու ընկերասեր մարզիչ է. ՄխիթարյանՀաճախ այնպես են էժանացնում այս կամ այն դեմքերն ու դեպքերը, որ ստիպված ես գնալ սկզբնաղբյուր ու բարցրաձայնել, որ սա կով է, կաթ է տալիս, սա տուն է, այստեղ ապրում են, սա եկեղեցի է, Աստծո տուն է. Հայտնի փաստաբանԿանանց և տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականները առաջատար են դասակարգման աղյուսակում Բաքվում շինծու գործերով նիստում Բակո Սահակյանը հայտարարել է, որ մասնակցել է Շուշիի ազատագրմանը«Ժողովուրդ». Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ ՓաշինյանինԱմերիկյան F-18 կործանիչը ոչ թե ավիակիրից ծովն է ընկել, այլ` ոչնչացվել է. Հուսիթական աղբյուրՊակիստանը մինչև 2025 թվականի վերջը կբաժանվի չորս մասի. Հնդիկ պատգամավոր«Հրապարակ». Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել«Փաստ». Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմՍտամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ«Ժողովուրդ». Ախլքալաքից զանգվածային հոսք կա դեպի ՀՀ. ինչով է դա պայմանավորված«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը«Փաստ». Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից«Ժողովուրդ». Ինչպես է ԱԺ-ն մսխում հպարտ հարկատուների գումարները կամ դիմում վարչապետին«Շահիդ»-ների հետ մարտում ՈւկրաինանՍու-27 կործանիչ է կորցրել (Տեսանյութ)Քասախ գետում ջրահեղձ եղած 4-ամյա երեխան Արցախից էր, ընտանիքի միակ զավակըՎտանգ կա Սյունիքի և Սևանի մի կտորի հետ կապված. Ռոբերտ ՔոչարյանՌուսական բանակի խորը ճեղքում է իրականացրել Սեւերսկի ճակատումՊակիստանի ՊՆ. Պակիստանի և Հնդկաստանի միջև պատերազմը կարող է սկսվել 2-4 օրիցՀայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարեկամական եւ շահավետ մակարդակի վրա են. ՄելնիկովՄեր ամբողջ տարածքը երկրաշարժավտանգ է․Ինչ հետեւանքներով է հղի տարածաշրջանային ցնցումներըՄխիթարյանը` ՉԼ կիսաեզրափակիչի` «Բարսելոնայի» դեմ խաղի մասինՍադրանքն անպատասխան չէր կարող մնալ. բացառիկ մանրամասներ՝ Մոսկվայում տեղի ունեցած միջադեպիցՀայաստանի հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն․ ՄխիթարյանUcom-ը ներկայացավ Երևանում կայացած Career City Fest-ին՝ կիսվելով իր արժեքներով և կարիերայի հնարավորություններովՄինսկի խմբի լուծարման համատեղ հայտն էլ եմ պատրաստ ստորագրել պայմանագրի հետ. ՓաշինյանԴանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրաԱյս պայմաններում իմպիչմենտի գործընթացը դիտարկվում է որպես օրինական և սահմանադրական մեխանիզմՋերմ բարեմաղթանքներ Կոսաչեւից ՀՀԿ փոխնախագահ ՝քաղբանտարկյալ Արմեն ԱշոտյանինԷրդողանի որդին չի ձգտում նախագահ դառնալ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top