Wildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել Հայաստանում Կայծակի հարվածից զինծառայող է մահացել ԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ Կառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸ Հոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա Պողոսյան Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.am

«Գրանդ Քենդի»-ի մի քանի տեսակի պաղպաղակներում խախտումներ են արձանագրվել․ ընկերության առանձին գործառույթը կասեցվել է

Ինչպես նախորդիվ տեղեկացրել ենք, նկատի ունենալով պաղպաղակի վաճառքի սեզոնային ակտիվացումը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել պաղպաղակի արտադրություններում:

 

Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ («Թամարա», «Գրանդ Քենդի», «Թամարա և Անի», «Մարտին Սթար», «Արտսվիթ», «Նաիրի Լենդ», «Փինք Բերրի», «Մառնիկ», «Իգիթ», «Աշտարակ Միլկ» ՍՊԸ-ներ, անհատ ձեռնարկատերեր Ազատ Ղազանչյան, Էդուրադ Կարապետյան):

 

Այսօր հայտնի են դարձել ևս 2՝ «Մարտին Սթար» և «Գրանդ Քենդի», ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերից վերցված նմուշների հետազոտության արդյունքները:

 

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրության «Սենդվիչ» վանիլային պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Սենդվիչ» շոկոլադե պլոմբիր շոկոլադե՝ թխվածքաբլիթով, «Պլոմբիր վանիլային», «Սեր» պլոմբիր սերուցքով ջնարակապատ, «Պլոմբիր շոկոլադե» կաթնայուղով պաղպաղակների նմուշներն օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ վերջին նմուշը՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով:

Կաթնայուղի փոխարինիչով «Ընտանեկան շոկոլադե», «Ընտանեկան վանիլային», «Էսկիմո շոկոլադե ջնարակապատ», «Էսկիմո վանիլային ջնարակապատ» պաղպաղակները օրենսդրությամբ սահմանված նորմերին չեն համապատասխանել կաթնայուղի զանգվածային մաս և մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ առաջին 2 նմուշները՝ նաև ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով։

 

«Մարտին Սթար» ՍՊԸ-ի արտադրության «Վաֆլե կոն շոկոլադե», «Վանիլային», «Շոկոլադե», «Սենդվիչ ելակի համով», «Էսկիմո վանիլային շոկոլադապատ», «Բրիկետ շոկոլադային» կաթնային պաղպաղակների նմուշներում խախտումներ չեն արձանագրվել (ապրանքանիշը՝ «Օտ Մարտինա»)։  

Եվս 3 ընկերությունների պաղպաղակների փորձաքննությունն ընթացքի մեջ է, դրանց արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

 

«Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Տվյալ արտադրատեսակների համար կտրվեն իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։

 

Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 033/2013) տեխնիկական կանոնակարգի «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք»-ում կաթնային ճարպը բացառապես կաթնային ճարպի փոխարինիչով կարելի է փոխարինել միայն կաթնայուղի 50 տոկոսից ոչ ավելի քանակությամբ:  

 

Տնտեսավարող սուբյեկտի կողմից արտադրված 4 պաղպաղակներում կաթնայուղի զանգվածային մասն արձանագրվել է 19-29 տոկոս, ուստի դրանք համարվում են վտանգավոր և կեղծված սննդամթերք:

 

Ի գիտություն. կեղծված է համարվում այն սննդամթերքը՝

 

որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին:

Կաթնայուղի զանգվածային մասով անհամապատասխանություն գրանցած կազմակերպության մասին տեղեկատվությունը կտրամադրվի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:

 

Հիշեցնենք որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի, վտանգավոր է համարվում այն սննդամթերքը, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար: Նույն օրենքը սահմանում է, որ արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող վտանգավոր և կեղծված նյութեր: 

 

Իրավաբան.net






Wildberries-ը պլանավորում է լոգիստիկ կենտրոն կառուցել ՀայաստանումԿայծակի հարվածից զինծառայող է մահացելԱՄԵՆ ԿԵՐՊ «ՓՈՂ ԿԼՊԵԼԸ» ՏԱՆՈՒՄ Է ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻԿառավարությունը նախատեսում է կենսաթոշակները բարձրացնել հետվճարային մեխանիզմի ընդլայնմամբԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸՓաշինյանը շնորհավորել է ԱդրբեջանինԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՀԵ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ ԵՂԲԱՅՐԸՀոգեւոր ինքնության կազմաքանդում. քաղաքականության սեւ ձեռքը սրբության վրա. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՀայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Կոսովոյի դեմ խաղում Հայ գիտնականները Ստավրոպոլում ջախջախել են ադրբեջանցիների կողմից նոր պատմություն ստեղծելու հավակնությունները. հայերին միացել են վրացիները. pastinfo.amՉինաստանի Հանդան և Գուանսի քաղաքներում տասնյակ ավտոմեքենաներ գետնն են մտել (Տեսանյութ)Կիևի Շուլյավկա շրջանում այսօր առավոտյան հրթիռային հարվածի պահը (Տեսանյութ)Մոսկվան «միացնում» է ԱՊՀ ուղղությամբ նոր քաղաքական կուրսըՌուսական ուժերը, գրավելով Ֆեդորովկան, արագորեն ներխուժել է Կոմար«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵԱ-ԻՑ ՀԵՏՈ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ, ՈՍԿԵ, ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ» Ադրբեջանի տարածքում հայտնված Անդրեյ Գյագունցը քոլեջի ուսանող էՌուսական «Վոստոկ» խմբավորումը Կոմարի ուղղությամբ գրավել է Ֆեդորովկա բնակավայրը (Տեսանյութ)Ռուսական ավիացիան Կուպյանսկի ուղղությամբ ոչնչացրել է Օսկոլ գետի վրայով անցմումը (Տեսանյութ)«Վագները» հայտարարել է Մալիում իր առաքելության ավարտի եւ Ռուսաստան վերադառնալու մասին (Տեսանյութ)Եվրախորհրդարանում ստորագրահավաք է սկսվելՌուսական երեք թևավոր հրթիռների հարվածի պահը Ուկրաինայի Լուցկ քաղաքին (Տեսանյութ, +18)Լեհաստանում հայտարարել են՝ մերժում են Ուկրաինայի նկատմամբ «բարի կամքի» դրսևորումներըՀայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում․ վետերան (տեսանյութ)Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության․ Ալեն ՍիմոնյանՀՀ նախագահի աշխատակազմը իրացրել է պետական բյուջեից հատկացված միջոցների ավելի քան 90%-ը:ՀՀ վարչապետի աշխատակազմի կարիքների համար 2024թ.-ին պետական բյուջեից 21.6 միլիարդ դրամ է հատկացվել«Էպշտեյնի արխիվ», էլեկտրական մեքենաների սուբսիդիաներ և իմփիչմենթ. ինչի՞ շուրջ են վիճում Թրամփը և Մասկը սոցիալական ցանցերում«Նստել են ձիերը ու գնացել են մյուս ձիուն բերելու». մանրամասներ՝ Ադրբեջանի տարածքում հայտնված պատանիների մասին.NEWS.amԳնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. ՄատվիենկոԿգա մի օր, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս կդառնա քպ-ական մեկը. Մհեր ՄկրտչյանՓաշինյանը սուր երանգներ պարունակող բառամթերքով է խոսել Եկեղեցու մասին, բայց դա իր ընտրությունն էր․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)ԱՄՆ-ում կոչ են արել Մասկին արտաքսել երկրիցՀունիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն նվազել են, եվրոյինը՝ աճելԱլեն Սիմոնյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԱստղագուշակ՝ հունիսի 6–ի համարbanksnews. Վարկառուների թվաքանակն աճում է. Ի՞նչ են փաստում թվերը:Լարված իրավիճակ՝ ԱԺ-ի դիմացՇՏԱՊ. Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքումԱյաթոլլա Խամենեին կոչով դիմել է մահմեդական երկրներինԵվրամիությունը դադարեցրել է Ուկրաինայից ապրանքների անմաքս ներմուծումըՓաշազադեն Կաթողիկոս Գարեգին Բ–ին մեղադրել է «քաղաքական դեր» ստանձնելու մեջԵվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի՝ եվրոյին անցնելու պատրաստվածությունըՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարԱյսօր կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրևԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 10 մարզերում«Հրապարակ». Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին«Իրավունք». Ո՞վ կփոխարինի ՆԳ նախարարին«Ժողովուրդ» . «Չարիքի հետ չեն մրցում, հեռացնում են». Բագրատ Սրբազանը փողոցային պայքար կսկսիԱլիևը համակարգված կերպով փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ. Ռուսական աղբյուրՌուսասկան «Իսկանդերը» Կիևի մոտակայքում ոչնչացրել է ամերիկյան Patriot-ը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top