ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՎԵ՞Ն 15-ամյա պատանին դանակով մարմնական վնասվածք էր պատճառել եղբորը ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեց Խաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է. Արմեն Գրիգորյան Սուպեր Սաքոն Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամ Լավ հոգեհանգիստ լինի, կարելի է համալիրում անել, բայց հարսանիք՝ ո՞չ. Նիկոլ Փաշինյան Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի Վարդան Մինասյանը հեռանում է «Արարատ-Արմենիա»-ից Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին

3 միլիոն դոլարանոց «դիվերսիա» NED-ից. թիրախում արցախցի երիտասարդներն են (ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ)

Թեպետ մամուլում լայնորեն շրջանառվեց, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք գրանտակերները զրկվելու են դրամաշնորհներից ու շուտով մնալու են սոված, իրականում պարզվում է՝ նրանք շարունակում են սնվել նույն աղբյուներից, դեռ մի բան էլ ավելի: Համենայնդեպս, մի շարք ամերիկյան դրամաշնորհային ծրագրեր շարունակում են մնալ առ այսօր ուժի մեջ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին, կասեցնո՞ւմ է գրանտակերներին տրամադրվող դոլարները, հոգ չէ, նրանց գումարով կապահովի Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամը՝ NED-ը:

Իսկ NED-ն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը, որը 2024 թվականին հաստատել եւ 2025 թ. հունվարի 15-ի դրությամբ՝ չի սառեցրել այս տարի հայաստանյան տարբեր կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհները: Ընդ որում՝ եթե, օրինակ, 2021 թվականին NED-ը 2.766.662 դոլարի դրամաշնորհ է տրամադրել հայաստանյան ԶԼՄ-ներին ու հասարակական կազմակերպություններին, ապա այս տարի այն կազմում է շուրջ 3,428,605: Նկատենք, որ 44 օրյա պատերազմից հետո՝ Հայաստանում տրամադրվելիք դրամաշնորհների ընդհանուր ծավալը կրկնապատկվել է (2019 թվականին այն կազմում էր 1,5 միլիոն դոլար), հավանաբար հույսով՝ հետպատերազմյան շրջանում մարդկանց հիշողությունից դոլարներով ջնջել այն, ինչ ուզում են: Հատկանշական է այն, որ այս տարի նույն ժամանակահատվածի համար NED-ն Ադրբեջանին հատկացրել է 1,132,318 դոլար, իսկ Վրաստանին՝ 2,449,357 դոլար: Այսինքն՝ տարածաշրջանում գրանտակերությամբ Հայաստանը չեմպիոն է:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրամաշնորհները ուղղված են ազնիվ եւ բարեխիղճ նպատակների իրականացմանը, սակայն դրանց միջոցով ԱՄՆ-ն ոչ միայն խորացնում է իր ազդեցությունը Հայաստանում, այլեւ նպաստում է որոշակի հասարակական տրամադրությունների ձեւավորմանը՝ մասնավորապես պրոամերիկյան հեռահար նպատակների եւ հակառուսական ընկալումների տարածման համար թե՛ Երեւանում, թե՛ մարզերում: Այս համատեքստում թե ովքե՞ր եւ ինչի՞ համար են այս տարի գրանտ ստացել NED-ից, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է պարզել: 

Եվ ահա պարզվում է՝ ժողովրդավարության ու խիստ թափանցիկ գործունեության ջատագով NED-ը թաքցնում է, թե որ կազմակերպություններին ու անձանց է բաշխել իր դոլարները: Եթե մինչ այս տարի այն հրապարակային էր, հիմա տրամադրում են սուղ տեղեկատվություն: «Դրամաշնորհի գրանցամատյանը պարունակում է այնպիսի տվյալներ, որոնք ներկայացնում են մեր աշխատանքի բնույթը՝ առանց բացահայտելու զգայուն կամ նույնականացնող տեղեկություն, որը կարող է վտանգել մեր շահառուներին թշնամական միջավայրում», - ասված է NED-ի պաշտոնական հայտարարության մեջ: Այո՛, ճիշտ հասկացաք, այլեւս NED-ը նշում է, թե ինչքան գումար է հատկացրել, ինչի համար, իսկ թե ում կամ ո՞ր կազմակերպությանը, գաղտնի է պահում:

Այսպիսով՝ NED-ը չի բացահայտում, թե 145,000 դոլար որ կազմակերպությանն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա ազդեցության վերաբերյալ անկախ լուրեր եւ վերլուծություններ տրամադրելու համար: 157,700 դոլար դրամաշնորհով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց քաղաքական ինտեգրումը խթանելու նպատակով մի կազմակերպություն էլ կզարգացնի նրանց քաղաքացիական հասարակության ներուժը, կհամախմբի նրանց տեղական գործընկերների հետ, կանցկացնի քննարկումներ եւ վերապատրաստումներ պետական պաշտոնյաների մասնակցությամբ ու կվերահսկի Երեւանի քաղաքապետարանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում՝ պետական աջակցությունը առավել արդար դարձնելու համար։ Բռնի տեղահանված անձանց քաղաքական ինտեգրման խթանման համար՝ մի կազմակերպության նույնպես հատկացվել է 300,000 դոլար:

79,755 դոլար դրամաշնորհի դիմաց՝ Հարավային Կովկասում, հատկապես կանանց եւ երիտասարդների շրջանում, քաղաքացիական ներգրավվածությունը խթանելու նպատակով մի ՀԿ-ի կողմից կանցկացնի վերապատրաստումներ, կգործարկի ժողովրդավարության դպրոց համայնքային առաջնորդների համար, կաջակցվի տեղական նախաձեռնություններին, կձեւավորի երիտասարդ առաջնորդների տարածաշրջանային ցանցեր եւ կպաշտպանի այնպիսի պետական քաղաքականություններ, որոնք արտացոլում են տեղական կարիքները։ 149,992 դոլար դրամաշնորհով մի արեւմտամետ լրատվական էլ կուսումնասիրի եւ կլուսաբանի քաղաքական զարգացումները եւ ժողովրդավարացման գործընթացները՝ հրապարակելով հոդվածներ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով։

107,995 դոլարով երիտասարդների քաղաքական կյանքում ներգրավվածությունը խթանելու նպատակով ինչ-որ մի կազմակերպություն զարգացնելու է իր երիտասարդ առաջնորդների ազգային ցանցը, ընդլայնելու է տարածաշրջանային մասնաճյուղերը, կամուրջ է ստեղծելու երիտասարդների եւ քաղաքացիական հասարակության միջեւ, աջակցելու է նոր մասնաճյուղերի ծրագրերին, սկսելու է աշխատանք Սյունիքի մարզում եւ ԼՂ-ի երիտասարդներին ներառելու է ցանցում։ Գրեթե նույն նպատակով 67,345 դոլար էլ ստացել է մեկ ուրիշ կազմակերպություն: Նման կոնտեքստով փոդքաստեր անցկացնելու համար 55,446 դոլար ստացել անձինք, որոնց անունները նույնպես NED-ը չի բացահայտում:

232,620 դոլարով մի կազմակերպություն կփաստաթղթավորի եւ կհրապարակի ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ բռնությունների դեպքերը՝ ներառյալ նախապատրաստական փուլը, հարձակման ընթացքը եւ հետագա զարգացումները։ 100,000 դոլարի դիմաց՝ տեղահանված ԼՂ բնակչության քաղաքական կյանքում ինտեգրումը խթանելու նպատակով եւս մի կազմակերպություն կանցկացնի հետազոտություն եւ շահաբեկում՝ ինտեգրման գործընթացն առաջ մղելու, տարածաշրջանային խաղաղության հիմքեր ստեղծելու եւ միջազգային քննարկումների ուշադրությունը կենտրոնացնելու նպատակով։ 

105,000 դոլարով քաղաքացիներին կարեւոր քաղաքական զարգացումների վերաբերյալ անկախ լրատվություն եւ վերլուծություն տրամադրելու նպատակով ինչ-որ կազմակերպություն առցանց կհեռարձակի ամենօրյա լրատվական հաղորդումներ եւ կհրապարակի խորքային վերլուծական հոդվածներ՝ լուսաբանելով ազգային, տարածաշրջանային եւ միջազգային քաղաքական հարցեր՝ ներկայացնելով տարբեր քաղաքական տեսակետներ։ 120,000 դոլարի դիմաց՝ եւս մեկ կազմակերպություն կարտադրի հեռուստահաղորդումներ, որոնք կքննարկեն անվտանգության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության հարցերը՝ հեռարձակվելով ազգային լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով: 98,350 դոլարով մի իքս լրատվական կհրապարակի իբրեւ անկախ նորություններ եւ վերլուծություններ հայերեն եւ անգլերեն լեզուներով՝ ինչպես ներքին լսարանի, այնպես էլ միջազգային դիտորդների համար։ Գրեթե նույն նպատակների համար մեկին տրվել է 59,962 դոլար, մյուսին՝ 53,980 դոլար, երրորդին՝ 78,900 դոլար, մեկ ուրիշին՝ 95,855 դոլար:

Աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով աշխատողների եւ արհմիությունների կարողությունների զարգացման համար հատկացվել է 499,099 դոլարի դրամաշնորհ: 350,000 դոլար դրամաշնորհ է տրվել կանանց մասնակցության խթանման համար պետական կառավարման մեջ: 60,001 դոլար՝ դատական համակարգում մարդու իրավունքների առաջման համար: Գրեթե նույն համատեքստում՝ մի կազմակերպություն էլ ստացել է 114,052 դոլարի գրանտ, մյուսը՝ 98,571 դոլար, երրորդը՝ 64,894 դոլար: Հակակոռուպցիոն դատարանին աչքերը չորս արած հետեւելու համար մի ընկերություն էլ ստացել է 66,940 դոլար դրամաշնորհ:

Եվ, ինչպես միշտ, 167,148 դոլար դրամաշնորհ էլ հատկացվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների, սահմանադրական ու ոստիկանության բարեփոխումների վերաբերյալ հանրային իրազեկում եւ քննարկում խթանելու նպատակով մի կազմակերպության, որը պետք է հրապարակի հոդվածներ ու տեսանյութեր, հրավիրի միջոցառումներ լրագրողների եւ պաշտոնյաների մասնակցությամբ ու իրականացնի համապատասխան հետազոտություններ։ Թերեւս այս վերջին դրամաշնորհի մեջ էլ NED-ը կռեալիզացնի իր հակառուսական ֆանտազիաները:

Կասկածից վեր է, որ NED-ի թվացյալ ժողովրդավարական ծրագրերով հատկացվող ավելի քան 3 միլիոն դոլարն, իրականում վերածվելու է քաղաքական ազդեցության գործիքի, որի հստակ թիրախներից են արցախյան պատերազմից տուժած ու տեղահանված երիտասարդները։ Նրանք, գտնվելով սոցիալ-հոգեբանական խոցելի վիճակում, կամաց-կամաց կդառնան միջազգային դրամաշնորհային ծրագրերի հիմնական փորձադաշտը՝ քաղաքացիական ներգրավվածության անվան տակ՝ ենթարկվելով արժեքային վերակառուցման ու գաղափարական մանիպուլյացիայի։ Այդ ծրագրերը, անկախ նրանց դեկլարատիվ նպատակներից, առանց պատշաճ հանրային վերահսկողության, սկսելու է ներգործել ազգային ինքնության, պատմական հիշողության եւ տարածաշրջանային խնդիրների ընկալման վրա՝ հատկապես երիտասարդների շրջանում։ Սա է «դիվերսիայի» իրական իմաստը՝ ոչ թե պայթյուն, այլ՝ գաղափարական ճողվածք, որը տարիներ անց կարող է վերաճել նոր քաղաքացիական բաժանարար գծերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԿԱՎԵԼԱՑՎԵ՞Ն 15-ամյա պատանին դանակով մարմնական վնասվածք էր պատճառել եղբորըՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվեցԵրեխաները ծնողների սեփականությունը չեն. Նիկոլ ՓաշինյանԽաղաղության պայմանագրի տեքստն այլևս վերջնականացված է. Արմեն ԳրիգորյանԱպրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 49.5 մլն դրամԼավ հոգեհանգիստ լինի, կարելի է համալիրում անել, բայց հարսանիք՝ ո՞չ. Նիկոլ Փաշինյան Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունիՎարդան Մինասյանը հեռանում է «Արարատ-Արմենիա»-ից Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնինՉափից շատ ուշադրությունը, գերխնամքը, երբ ամեն ինչ ուզում ես անել, տալ երեխային, որոշակի սահմանից հետո դառնում է վնասակարԵրկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվելՄասկը լքում է Թրամփի վարչակազմըՏարադրամի փոխարժեքները մայիսի 29-ինԱստղագուշակ՝ մայիսի 29-ի համարՊուտինը շնորհավորել է Հայաստանին ԵԱՏՄ օրվա կապակցությամբԿփակի՞ ՌԴ֊ն Ռոստովի հայկական հյուպատոսարանըԱդրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տունՌուսական բանակը ճեղքել է ուկրաինական պաշտպանությունը Խարկովում` սահմանի նոր հատվածում (Քարտեզ)«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում էՍյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է. ՌԴ-ն պատրաստ է ամեն ինչի. ինչ է ակնարկել պաշտպանության նախարարըՍպասվում է կարճատև անձրև«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ«Ժողովուրդ». Զեյնալյանի մուտքը ՍԴ չի ողջունվել, բայց ստիպված են լինելու աշխատելԶելենսկին վաղաժամկետ դադարեցրեց Գերմանիա այցը` Սումի մարզում ռուսների հարձակման պատճառով. Der SpiegelԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենԻրանի նախագահը պատրաստվում է հայաստանյան այցին«Հրապարակ». Լավրովի այցն էլ չի լուծել Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը«Փաստ». Փաստորեն Արգամիչը ճիշտ էր«Ժողովուրդ». 47 մլն․ դրամ արժողությամբ բնակարան, ավտոկայանատեղի․ ի՞նչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը«Հրապարակ». Լիլիթ Մակունցը չի հանձնվում«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտումՈվքեր են անցել Կամանդյուշիի կուռացիայի տակ եւ ինչ գնով. Բացառիկ մանրամասներՀեղինակավոր ՔՊ-ականները մարզեր կմեկնեն․ «առաքելությունը» վստահված է Գևորգ Պապոյանին, Արուսյակ Մանավազյանին ու Վահագն Ալեքսանյանին. «Ժողովուրդ»Պատգամավոր Զատուլինը չխնայեց իր դստերը՝ միգրանտների շահերի համար. «Ցարգրադ»Գերմանիան ռուսական բանակից պատասխան ստանալու ռիսկի է դիմումՌուսաստանը լայնածավալ արդիականացում է իրականացրել իր զինված ուժերի համար. Արևմտյան հետաքննությունՇՏԱՊ.Լաս Վեգասի դատարանը լսեց Վարդան Ղուկասյանին. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնումՎարդան Ղուկասյանի դատական նիստը հետաձգվեցՄի՛ արեք սենց բաներ, հարգելի՛ հեղինակներ. Սեմյոն Բաբայան (ԱՆՈՆՍ)Ռուսական ուժերը գրավել են Զելյոնոյե Պոլե բնակավայրը (Տեսանյութ)«Ինտերն» անցել է գործի. +1 համաձայնեցված տրանսֆերԹափթփուկնե՛ր, ոտից գլուխ ֆալշիվկա են, քանդեցին հայոց աշխարհը, պատժվելո՛ւ եք. Ալլա ՀակոբյանՌուսաստանը Ուկրաինային առաջարկում է հանդիպում անցկացնել հունիսի 2-ին. ԼավրովՏիկնիզյանը սխալ է արել, ամեն ինչ պետք է մնա թիմի ներսում. ԳալակտիոնովըՔննչականի ղեկավարն աչքիս լույսը չէ, բայց նրա սեյֆից, սենյակից չի կորել էդ գումարը. Վիլեն ԳաբրիելյանՌԴ-իի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին շատ շուտով կհայտարարվի. Ինչ պահանջներ ունի Մոսկվան (Տեսանյութ)Ուկրաինայում միայն 523 ռուս գերված զինվոր են գտել «1000-ը 1000-ի դիմաց» փոխանակման համար. ուկրաինական աղբյուրՄերձմոսկովյան Սոլնեչնոգորսկում այրվում է շինարարական խոշոր շուկան (Տեսանյութ)Խորհրդային լավագույն քաղցրավենիքները!!! Նոստալգիա և մանկության համը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top