Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորել

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ մոտ հինգ տարի առաջ իրեն փորձել են թունավորել մկնդեղով և սնդիկով: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել է 24TV հեռուստաալիքի եթերում։
«Դա բացահայտեցին ավելի ուշ վերլուծությունները։ Դեպքը տեղի է ունեցել 4-5 տարի առաջ», - պատմել է Ֆիդանը, սակայն հրաժարվել է պարզաբանել՝ ում է մեղավոր համարում մահափորձի մեջ։
«Թշնամիներ կան ոչ միայն երկրի ներսում, այլ ամենուր», - նշել է քաղաքական գործիչը: