Օդանավակայանում ադրբեջանցի պատգամավորին բերման են ենթարկել. ինչն է պատճառը

Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի պատգամավոր է բերման ենթարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրա մուտքը ՌԴ արգելվել է:
Ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պատգամավոր Ազեր Բադամովին «սև ցուցակում» է ներառել Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի մասին վիրավորական հայտարարությունների համար: