Ռուսական ուժերը շատ վտանգավոր ճեղքում են իրականացրել Լիմանի ճակատում (Քարտեզ)
Միջազգային
Ռազմական աղբյուրի տեղեկացմամբ, ռուսական ուժերը ուկրաինական կողմի համար շատ վտանգավոր ճեղքում են իրականացրել Լիմանի ճակատում:
«Ռուսական գրոհայինները հյուսիսից ներխուժեցին Տորսկոյե։ Թեժ մարտերը շարունակվում են»։
Տորսկոյե եւ կից Զարեչնոյե բնակավայրերը գրավելու դեպքում ռուսական ուժերի առաջ բացվում է օպերատիվ տիրույթ Լիմանի ուղղությամբ: Ավելի կոնկրետ, մինչեւ Լիման այլեւս չկան բնակավայրեր, որտեղ ուկրաինական կողմը կկարողանա պաշտպանություն կազմակերպել:
Սակայն վտանգը միայն դա չէ: Տորսկոյեն գրավելու դեպքում ռուսական ուժերի առաջ չկան բնակավայրեր նաեւ դրանից հարավ` մինչեւ Յամպոլ (Քարտեզում): Իսկ Յամպոլն այն կետն է, որտեղից ցնվում է Սեւերսկի ուկրաինական խմբավորումը: Սեւերիսկ ճակատում ռուսական ուժերն ակտիվորեն հարձակվում են արեւելքից, եւ արդեն գրեթե դուրս են գալիս քաղաքի մատույցներ: Եթե հաջողվի դուրս գալ նաեւ Յամպոլի հատված, ապա ողջ Սեւերսկի ճակատը հայտնվում է խորը շրջապատման վիճակում:


