Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակ Կիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The Guardian ՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացում Կործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչը «20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ

Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով

ՍԻՄ-Լուրեր

Հայրենական մեծ պատերազմից անցել է 80 տարի եւ այսօր էլ հիշում ու խոնարհվում ենք այն մարտիկների առաջ, ովքեր միահամուռ կերպով պահել են հայրենի սահմանները, միասնական պայքարել մեծ գաղափարի համար: Ցավոք, պատերազմի մասնակիցներից շատերն այսօր մեզ հետ չեն եւ նրանց հիշատակը վառ են պահում նրանց կատարած քաջագործությունների պատմությունները: Սակայն, հուրախություն բոլորիս՝ 101-ամյա վետերան ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆՆ ապրում է մեր կողքին, թեեւ իր խոսքերով՝ մի քիչ վատ է լսում եւ դեռ ոտքի վիրավորումը տարիներ ի վեր իրեն հիշեցնել է տալիս պատերազմը: Նախ «Իրավունք TV» -ի տաղավարում հյուրընկալեցինք Հայրենական մեծ պատերազմի մասնակից ՆԵՐՍԵՍ պապին, ապա նրան անակնկալ էր սպասվում հարազատ ՍԻՄ կուսակցության կենտրոնական գրասենյակում: ՍԻՄ-ը՝ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ, շնորհավորեցին նրան՝ մեծ հաղթանակի կապակցությամբ արդեն տոնական սեղանի շուրջ:

— Պարոն Սիմոնյան, 80 տարի անց ի՞նչ եք հիշում պատերազմից:

— Դպրոցական էի, երբ իմացանք, որ գերմանացիները հարձակվել են Սովետական միության վրա: Ամբողջ երիտասարդությունը գնաց պատերազմ, ինձ էլ տարան, դպրոցն ավարտեցի եւ անմիջապես գնացի ընկերներիս հետ պատերազմ: Շատ ծանր վիճակ ստեղծվեց: 1942 թվականի աշունն էր եւ անմիջապես անցա Նովորոսիսկի պաշտպանությանը: Յոթ ընկեր էինք, որոնցից չորսը զոհվեցին այդ պաշտպանության ընթացքում: Մեկ տարի պայքարել ենք Նովորոսիսկի ազատագրման համար: Նովորոսիսկի պաշտպանությունը շատ կարեւոր էր, որովհետեւ ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր: Հասել էին Սեւ ծովի ափ: Նովորոսիսկ քաղաքն էլ էր գրավված: Միայն քաղաքի ծայրամասի 1-2 թաղամաս էր մնացել եւ 1943 թվականի սեպտեմբերին ազատագրեցինք եւ ազատագրման հարցում նաեւ մեծ ներդրում ունեցավ մեր հարեւան դիվիզիան, որը հայկական դիվիզիան էր: Այնուհետ անցանք Ղրիմի պաշտպանությանը, որի ընթացքում մեր եւ հայկական դիվիզիան շատ կորուստներ տվեց: Վերջապես Ղրիմի ազատագրումից հետո, անցանք Սեւաստոպոլի ազատագրմանը եւ հենց այդ ժամանակ էլ 1944 թվականի հունվարին, ես ծանր վիրավորում ստացա ոտքի հատվածում:

— Հաճա՞խ եք հիշում Ձեր մարտական ընկերներին:

— Այո, միշտ: Հատկապես զոհված ընկերներիս եմ շատ հիշում եւ. կարելի է ասել, ես ապրում եմ նրանց հիշողություններով: Զոհված ընկերներիցս մեկը շատ խելացի երեխա էր: Անունը Վանիկ էր, նա բոլորից տարբերվում էր իր խելքով, շատ խելացի էր… Մեր ազգը շատ մեծ կորուստ ունեցավ հենց Ղրիմի ազատագրման ժամանակ: Պատերազմից հետո ես երեք անգամ այցելել եմ հատուկ գերեզմանոց, որը կառուցված է Ղրիմում, եւ դա հայկական գերեզմանոց է:

— Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ հաղթել եք՝ Դուք, Ձեր ընկերները…

— Ծանր վիրավորումից հետո, ինձ Ղրիմից տեղափոխեցին Հյուսիսային Կովկաս: Եվ մեկ ամիս պառկած եմ եղել հիվանդանոցում ու 1944 թվականի մայիսին նոր դուրս եմ գրվել հիվանդանոցից, որից հետո տեղափոխվեցի գյուղ՝ Ախալքալաք՝ Բագդանովկա: Գյուղում աշխատեցի, որպես կոլխոզի հաշվետար, այնուհետ ընդունվեցի պետական համալսարան եւ ավարտելուց հետո աշխատեցի մանկավարժ, ու 27 տարի դպրոցի տնօրեն եմ եղել: Հետո տեղափոխվեցի Երեւան: Շատ հաճախ այցելում եմ Մոսկվա, Տյումենից անցյալ տարի հրավերք ստացա, սիրով այցելեցի: Եվ մի քանի օրից կրկին մեկնում եմ Մոսկվա: Տոնի կապակցությամբ են հրավիրել:  

— Դուք ՍԻՄ կուսակցության ամենատարեց ներկայացուցիչն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիք հենց ՍԻՄ-ը:

— Մեկ անգամ՝ 30 տարի առաջ, պատահական հանդիպեցի Բաբուխանյան Հայկին, իմացա իրենց ազնիվ նախաձեռնության մասին, որ պայքարում են հայրենիքի համար եւ այդպես բարեկամացա Բաբուխանյանի հետ եւ դարձա կուսակցության անդամ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել Ռուսաստանը սկսել է օգտագործել «Գերան-5» հրթիռային անօդաչուի նոր տեսակԿիևը փաստացի վերածվել է մերձռազմաճակատային քաղաքի. The GuardianՇՏԱՊ. Հայտնի իրավապաշպանը Իրանի դեսպանատան մոտ փակագծեր է բացումԿործանվել է ռուսական Տու-95 ռազմավարական ռմբակոծիչըԱվագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով զոհ դարձած 2-րդ անձին ևս տեղափոխեցին «Շտապօգնության» մեքենայովՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված