«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Հասարակություն
Մայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ: