Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից
Միջազգային
Կիևի ռեժիմը դավաճանեց Ուկրաինան՝ Վաշինգտոնի հետ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիր կնքելով, լրագրող Ալեքսանդր Շելեստի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից Անդրեյ Տելիժենկոն։
«Նրանք ստորագրեցին, նրանք հանձեցին Ուկրաինան՝ նրա ռեսուրսները, հանքային հարստությունը և այն ամենը, ինչ հնարավոր էր», - վրդովվեց նա։
Դիվանագետի խոսքով՝ իշխանությունները գործարքի մանրամասները չեն բացահայտում իրենց բնակչությանը, բայց իրենք ցնծում են՝ մխիթարվելով այն հույսով, որ մի փոքր ժամանակ են շահել իշխանությունը պահպանելու համար։
Հինգշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ Վաշինգտոնը և Կիևը բնական պաշարների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։