ԱՄՆ ներդրումը Երկրորդ համաշխարհայինի հաղթանակում ամենամեծն է․ Թրամփ
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի գործում երկրի ներդրումը: Այս մասին նա գրել է Truth Social-ում։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար ավելի շատ բան է արել, քան մյուս երկրները:
«Մեր դաշնակիցներից ու ընկերներից շատերը մայիսի 8-ը նշում են որպես Հաղթանակի օր, բայց մենք ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար արել ավելին, քան ցանկացած այլ երկիր՝ անհամեմատ ավելին», - ասել է նա: