ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններում. Պետդեպարտամենտի խոսնակ
Միջազգային
Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փոխում է իր մոտեցումը Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորմանը մասնակցելու հարցում։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգներն այլևս չի պլանավորում միջնորդի դեր խաղալ Կիևի և Մոսկվայի միջև բանակցություններում։
«Մենք կշարունակենք օգնել, բայց այլևս չենք թռչի աշխարհով մեկ որպես միջնորդներ հանդիպումների ժամանակ։ Հիմա ամեն ինչ կախված է երկու կողմերից, և ժամանակն է, որ նրանք ներկայացնեն և մշակեն կոնկրետ գաղափարներ, թե ինչպես վերջ դնել այս հակամարտությանը։ Դա կախված կլինի նրանցից»։