Համավարակի, սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքին

Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի և աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը: «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակը հանձինս ղեկավար Լեւոն Բաղդասարյանի բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք ու պատասխանատվություն է դրսևորվել աշխատանքի և աշխատավորի իրավունքների նկատմամբ: Համավարակի, նաև սոցիալ-տնտեսական և հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների ժամանակներում հայտնի փաստաբանը կանգնած էր աշխատավորի կողքին։ Մի առիթով հայտնի փաստաբանը ասաց.«ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը»։