«Ռուսաստան. Կրեմլ. Պուտին. 25 տարի» ֆիլմում Պուտինը կպատասխանի 25 տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերին
Միջազգային
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր վավերագրական ֆիլմում կպատասխանի 25 տարվա ընթացքում ՌԴ-ում և աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին ամենասուր հարցերին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆիլմի անոնսին։
Նոր վավերագրական ֆիլմը պետության ղեկավարի մասին «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25տարի» կցուցադրվի «Ռոսիա 1» հեռուստաալիքով մայիսի 4-ին։
«Պուտինի հետաքրքիր կադրերն ու պատասխանները 25 տարվա ընթացքում Ռուսաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին ամենասուր հարցերին», - հայտնել է «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինը: