Ուկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի․ Զելենսկի
Միջազգային
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ Կիևը պատրաստ է հրադադարի: Այս մասին նա գրել Է Telegram-ի իր ալիքում։
«Ուկրաինան պատրաստ է լիարժեք և անվերապահ հրադադարի՝ բավարար ժամանակահատվածով, որը պետք է դառնա խաղաղության առաջին քայլը։ Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեզ այս հարցում», - գրել է Զելենսկին։