Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման խոչընդոտող գործոններ է շարունակում համարել ՀՀ Սահմանադրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը
Միջազգային
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը՝ արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորանա Դիմիտրովսկու գլխավորությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի արդիական հարցերը։
Բայրամովը Հյուսիսային Մակեդոնիայի պատվիրակությանը տեղեկացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրողությունների, Բաքվի և Երևանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաև վերջնական խաղաղության կնքմանը խոչընդոտող գործոնների՝ Հայաստանի Սահմանադրությունում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» (չակերտները՝ Tert.am) և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցի մասին։