Իսրայելը սկսեց Սիրիան գրավելու հերթական փուլը (Տեսանյութ)
ՄիջազգայինՍիրիայում նորից թեժ մարտեր են: Ամեն ինչ սկսեց այն բանից հետո, երբ սիրիական ահաբեկչական իշխանությունների անունից ինչ-որ խմբեր սկսեցին հարձակվել դրուզների վրա` Դամասկոսի հարավային բնակավայրերում:
Դրուզները, հիշեցնենք, դրուզները Սիրիայի հարավային գոտում եւ Իսրայելի հյուսիսում բնակվող ազգություն են: Եվ պատահական չէ, որ դրուզական լավ զինված խմբեր սկսեցին արագորեն տեղաշարժվել Դամասկոս` ցեղակիցներին օգնության:
Սիրիայի ղեկավար, ճանաչված ահաբեկիչ Ջուլանին իր հերթին զինյալներ ուղարկեց դրուզների դեմ: Ու անմիւաջապես միջամտեց Իսրայելը` սկսելով ավիացիոն եւ անօդաչուների հարվածներ հասցնել Սիրիայի «իշխանական» ուժերին (Տեսանյութում): Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել են, որ սիոնիստական բանակը հարձակվել է «ծայրահեղական խմբի վրա, որը հարձակում էր նախապատրաստում դրուզների վրա»։
Թե ով առաջինը հարձակվեց, թեեւ էական չի թվում, բայց իզուր: Բանն այն է, որ կան համառ խոսակցություններ, որ խուճուճ մեխանիզմներով հենց Իսրայելից ֆինանսավորվող եւ սիրիական անվան տակ հանդես եկող ուժերն է, որ սկսեցին մորթել դրուզներին: Կան անգամ պնդումներ, որ իսրայելյան ուժերն էլ իրենց հերթին որոշ հեռահար հարվածներ են հասցրել դրուզներին, եւ շտապես օգնության, թե` Ջուլանիի «պետական» ավազակախմբերն են գրոհում:
Արդյունքում, այս պահին Իսրայելը բոլոր «հիմքերն» ունի, որ սիրիական դրուզներին ցեղասպանությունից պաշտպանի: Առավել եւս, որ դա են պահանջում նաեւ իսրայելյան, այն է` Իսրայելի քաղաքացի դրուզները, որոնց մի շարք խմբեր, էլի շատ լավ զինված, անվել են սահմանը` սիրիական հայրենակիցներին պաշտպանելու համար:
Այսպիսով, թեեւ տպավորությունն այն է, որ Մերձավոր Արևելքը շարունակում է ավելի խորը ընկղմվել «բոլորի դեմ պատերազմի» մեջ։ Սակայն այս ամենի մեջ գնալով ընդգծված է դառնում «կարմիր թելը», որի մասին խոսելու առիթ ունեցել ենք` սիրիական իշխանափոխության օրերից ի վեր: Այն է` Իսրայելն ամեն ինչի դիմելու է, որ դրուզների բնակեցման գոտին վերցնի իր ուղիղ վերահսկողության տակ: Իսկ այդ դերահսկողությունը կհասնի մինչեւ քրդաբնակ գոտի: Իսկ որ դրա հաջորչդ քայլը կդառնա Քուրդիստանի ստեղծումը, արդեն կասկածի տեղիք չի տալլիս:
Ամեն դեպքում, նկարագրված տարօրինակ խաղի արդյունքում` Իսրայելը հիմա առաջին դեմքով մտել է խաղի մեջ` միանգամայն «արդարացուցիչ» բացատրությամբ. Ջուլանին ավազակախմբերը ցեղասպանեցին քրիստոնյաներին, ալավիներին, հիմա էլ դրուզների հերթն է: Բայց դրուզները Իսրայելի քաղաքացիների հայրենակիցներն են, եւ Իսրրայելը նրանց պաշտպանելու «բոլոր իրավունքներն ունի»:
Սիրիական «իշխանությունները», իհարկե, Իսրայելին դիմադրելու որեւէ շանս չունեն, առավել եւս, որ Նեթանյահուն կանխավ ոչնչացրեց գործնականում այն ողջ ռազմական պոտենցյալը, որը մնացել էր Ասադից: Արդյունքում, Ջուլանիին մնում է դիմել իր հովանավորի` Էրդողանի աջակցությանը: Բայց Էրդողանը, ով ամեն ինչ անում է Սիրիան միասնական եւ իր մանկլավիկի վերահսկողության տակ պահելու համար, աջակցելով Ջուլանին, ստիպված է լինելու ընդունել, որ աջակցում է արդեն եռակի ցեղասպանին, ինչքան էլ, որ այդ խաղի տակ երեւում է իսրայելյան հետախուզության ականջները:
Ամեն դեպքում, այս պատմությունը նորից ծայրահեղ բարդ իրավիճակի մեջ է դնում Էրդողանին: Մի կողմից, կարող են նորից ողջ ծավալով վերագործարկվել ներքին խժդժությունները, որոնք, գաղտնիք չէ, որ սերտ կապերի մեջ են հրեական կոնկրետ կենտրոնների հետ: Մյուս կողմից, Ջուլանին այս անգամ էլ աջակցելն է ծանր հարված հասցնելու Էրդողանի արտաքին վարկանիշին: Իսկ եթե քայլեր չձեռնարկի, գրեթե միանշանակ է, որ Իսրայելը շաը արագ վերահսկողության տակ կվերցնի սիրիական ողջ դրուզաբնակ հատվածը` Դամասկոսից հարավ եւ մինչեւ Եփրատի արեւմտյան ափերը: Իսկ արեւելյան ափերին, կրկնենք, արդեն քրդերն են:
