ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրում է․
«Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։
Քոչարյանին գրպանային տերտերի լպիրշ զանգվածը երեկ գիշեր փաստորեն շարունակել է լկտիության արշավը իմ բնակության հասցեում և հարակից տարածքներում։
1. Փակցրել են իմ նկարով պաստառներ հարակից շենքերի և խանութների բակերին, բայց թե ինչու՞ են իմ նկարների կողքին պահել իրենց տերտերին շատ հիշեցնող ֆիգուրը՝ լավ չեմ հասկանում։ Եթե տերտերը շատ է նեղվում ավելորդ քաշից և էն փաստից, որ միջինացված 100 կիլոգրամով ինձնից ավել է կշռում, թող դիմի՝ մարզման պլան կտամ, կմարզվի, գուցե գոնե դրանում հաջողի։
2. Տանս դռան առաջ սատկած մուկ են թողել. հաշվի առնելով թողնողներին՝ կարելի է ասել, որ իրենցից մեկին ընկած են թողել «քաղաքական թշնամու» ոտքերի տակ, ինչը թերևս զարմանալի չէ, բայց ամոթ է՝ իրար հետ ակցիայի էիք գնացել, գոնե էսպես ընկած չթողնեիք, չէ՞ որ նա ձեզնից մեկն էր։
Մնում է միայն արձանագրել, որ այս բոլոր հատված կարմիր գծերն այլևս իրականություն են ու դրանք հատողները տեր ունեն, որի անունը երեկ հենց իրենք են տվել ու տիրոջը ես ոչ մի լավ բան խոստանալ չեմ կարող»,- գրել է պատգամավորը։