Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություններ է անցկացրել
Միջազգային
Նախիջևանում Ադրբեջանի զինված ուժերն անցկացրել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները, զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները «Տագնապ» ազդանշանով տեղակայվել են զորավարժությունների անցկացման վայրեր, ստուգվել են նրանց մանևրելու կարողությունները, ինչպես նաև հրամանատարների և շտաբների՝ օպերատիվ իրավիճակում ստորաբաժանումները կառավարելու հմտությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները:
«Հրամանատարական և շտաբային զորավարժությունների ընթացքում տրված բոլոր խնդիրները կատարվել են ամբողջությամբ»,– նշել են Ադրբեջանի ՊՆ–ից։