Հազվագյուտ մետաղների գործարքը կնքված է. Ուկրաինան, որպես պետություն, գործնականում չկա
Միջազգային
Թրամփը հայտարարել է, որ կնքել են Ուկրաինայի հազվագյուտ հողերի պաշարների վերաբերյալ գերծարքը:
«Մենք համաձայնության եկանք։ Եվ ենթադրում եմ, որ նրանք կհետևեն դրան։ Ես Սքոթին (Բեսենթին) հանձնարարեցի գործի վարույթը, և նա շատ լավ բացատրեց ամեն ինչ, բայց մենք դեռ չենք տեսել այդ համաձայնագրի պտուղները։ Կարծում եմ՝ կտեսնենք»,- ասաց ԱՄՆ նախագահը։
Ըստ Թրամփի, համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները տեսականորեն կարող է ստանալ ավելի քան 350 միլիարդ դոլար։
Շեշտենք. խոսքը միայն հազվագյուտ մետաղների մասին չէ. գործարքի մաս է նաեւ ալյումինի, գրաֆիտի, նավթի և բնական գազի պաշարները եւ ենթակառույցները։
Բացի հանքային ռեսուրսներից, Միացյալ Նահանգները ստանում է նաև համապատասխան ենթակառուցվածքներ։
Կարելի է նաեւ այսպես. ուկրաինական ժողովուրդը Զելենսկու պատճառով եւ գրիչի մեկ շարժումով կորցրեց 350 միլիարդ դոլար: Ընդ որում, չկա հստակ գնահատական, թե ինչքան գումար է ԱՄՆ-ն տվել Ուկրաինային: Դրա որ մասն են գողացել: Որ մասն է ներդրվել ԱՄՆ ռազմական արդյունաբերությունում` Ուկրաինային տալով ամերիկյան պահեստներում եղած եւ գրեթե դուրս գրելու ենթական զենք-զինամթերքը: Վարջապես, այն մասը, որը տեղ է հասել, այդպես ալ որեւէ օգուտ ուկրաինական ժողովրդին չի տվել, հաշվի առնելով, որ ռազմադաշտում միայն կորուստներ կան: Կարճ ասած, ուկրաինական ժողովուրդը հենց այնպես իր ունեցվածքը տալիս է ԱՄՆ-ին, եւ դեռ պետք է փակի նաեւ եվրոպական պարտքը, որը Թրամփի խոսքով 100 միլիարդի չափ է: Ընդ որում, պարտքային նման բեռ շալական երկրին հազիվ թե որեւէ մեկը Եվրամիություն թողնի: Թե այս ամենից հետո ինչ է մնում Ուկրաինայից, ուկրաինացիները կիմանան: