Մորս վիրավորելու քաղաքական պատասխանը ստանալու եք. ՔՊ-ականը սպառնաց

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի մայրը վեճի է բռնվել Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա անող ակտիվիստների հետ, վիրավորել նրանց ու փորձել ձեռնափայտով հարվածել: Այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան ալիքը:
Վահագն Ալեքսանյանը ևս անդրադարձել է դեպքին։ «Ֆեյսբուքի» եթերում նա հայտարարել է, թե իր մորը «թևից քաշելով» փորձել են «ստիպել» ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թղթի տակ:
«Մորս վիրավորելու քաղաքական պատասխանը ստանալու եք», – հայտարարել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։