Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վոլգոգրադը Ստալինգրադ վերանվանելուն
Միջազգային
Պուտինը հայտարարել է, որ դեմ չէ Վոլգոգրադը Ստալինգրադ վերանվանելուն:
Վոլգոգրադի բնակիչների 67%-ը 2023 թվականին դեմ է արտահայտվել քաղաքի անվանափոխությանը, միայն 26%-ն է աջակցել այդ գաղափարին, ըստ Վոլգոգրադի հասարակական գիտությունների կենտրոնի հարցման արդյունքների։
Սակայն շատերն են պնդում, որ 2023թ.-ի համեմատ տեկտորան տեղաշարժեր են եղել հանրային գիտակցության մեջ, եւ ներկա պահին վոլգոգրադցիների ընդգծված մեծամասնությունը կաղմ կլինի այդ անվանափոխությանը: Առացել եւս, ՌԴ նախագահի նման դիրքորոշումից հետո:
Փորձագիտական աղբյուրը նաեւ պնդում է, որ այդ հարցի լուծումը միայն վոլգոգրադցիների խնդիրը չէ: «Վոլգոգրադից` Ստալինգրադի վերաֆարձըն ընդամենը անվանափոխություն չէ: Դա շատ հստակ ազդակ է պետական կուրսին, ավելին` արժեհամակարգային գլոբալ տեղաշարժի մասին: Ընդ որում, անգամ անկախ խատմական իրողություններից, Ստալինի հանդեպ եղած եւ վերաձեւավորվող գնահատումներից եւ այդպես շարունակ: Մարդկանց արժեհամակարգային ընկալումներում Ստալինգրադը պետության փրկության, ավելի ստույգ` փրկության ճանապարհի որակական շրջադարձի խորհրդանիշ է: Հենց այդ ընկալման հարցն է դրված նաեւ այսօր, եւ Վոլգոգրադից` Ստալինգրադի վերադարձը ողջ պետության մասշտաբով հենց նման հզոր ազդակ կլինի»,- նշում է աղբյուրը: