Բայդենը հազիվ թե նախագահ լիներ. Թրամփ
Միջազգային
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չի կառավարել երկիրը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Միչիգանում կայացած հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այդ տղան հազիվ թե նախագահ լիներ», - նշել է նա։
Թրամփը շեշտել է, որ Բայդենի օրոք երկիրը ղեկավարում էր «այն մարդը, ով աշխատեցնում էր փաստաթղթեր ստորագրող մեքենան»։
Նրա կարծիքով, եթե Դեմոկրատական կուսակցությունը Միացյալ Նահանգներում իշխանության գլուխ մնար ևս մեկ տարի, երկրից ոչինչ չէր մնա։