Շախ և մատ․ Սի Ծինփինը՝ Թրամփին. Politico
Միջազգային
Չինաստանը մտադիր է վերացնել Եվրախորհրդարանի հինգ գործող և նախկին անդամների նկատմամբ պատժամիջոցները՝ ամերիկյան մաքսատուրքերի ֆոնին առևտրային բանակցություններն ապաշրջափակելու համար, գրում է Politico-ն՝ վկայակոչելով խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցչին:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Եվրախորհրդարանի խոսնակ Ռոբերտ Մեցոսն այդ մասին կտեղեկացնի խմբակցությունների ղեկավարներին ապրիլի 30-ին, փակ նիստի ժամանակ: