Թրամփի հատուկ բանագնաց Ուիթկոֆը հիացած է Կրեմլով. WABC
Միջազգային
ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթկոֆը Կրեմլն անվանել է «տպավորիչ վայր» և ասել է, որ իրեն «հիացմուն է պատել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ։ Նա իր տպավորություններով կիսվել է WABC ռադիոյով։
«Ես ժամանեցի Կրեմլ։ Սա տպավորիչ վայր էր։ Եվ ես մի փոքր հուզված էի այն իմաստով, որ ես այստեղ եմ ԱՄՆ կառավարության անունից՝ փորձելով խաղաղության համաձայնագիր կնքել», - ասել է Ուիթկոֆը։
Նա նաև ընդգծել է, որ իրեն տպավորել է տեղի ունեցող իրադարձությունների նշանակությունը։