Սկանդալ. Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախբանկում

Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն, ըստ էության, Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է ՀՀ կառավարության տնօրինմանը։ «Փաստինֆոյի» տեղեկություններով, դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը 800 հազար դոլարով գրավադրել էր Արցախաբանկում։
Ինչպես հայտնի է՝ նախորդ շաբաթ Ազգային ժողովը տևական քննարկումներից հետո լրացումներ կատարեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում։
Ըստ այդմ՝ ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թ-ի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրված որպեսզի դրանք վերագրանցվեն ՀՀ-ում, իրենց աշխատանքը շարունակելու համար։
Հարց էր առաջացել այն գույքերի հետ կապված, որոնք ՀՀ-ում են և որևէ ձևով ծանրաբեռնված են գոյություն ունեցող պարտավորություններով։ Փոփոխությունների հիմնական թեզն այն է, որ հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվող գույքերը գույքերը շարունակում են մնալ գրավի առարկա, իսկ ՀՀ կառավարությունը գնել է որոշ պարտավորություններ, ապա այդ գույքերի գրավի տեսանկյունից գույքերի նկատմամբ իրավունքները փոխանցվում են կառավարությունը։