Հնդկաստանը մտադիր է փակել օդային տարածքը Պակիստանի համար. ET
Միջազգային
Հնդկաստանը դիտարկում է Պակիստանյան ծովային և ավիափոխադրողների համար իր օդային տարածքն ու նավահանգիստները փակելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Economic Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ, ի պատասխան Ջամմուի և Քաշմիրի ահաբեկչությանը, Հնդկաստանը մի շարք կոշտ միջոցներ էր ձեռնարկել Պակիստանի դեմ, այդ թվում՝ պակիստանցի ռազմական կցորդների արտաքսումը, Ինդուս գետի ավազանում ջրային ռեսուրսների մասին ավելի քան վաթսունամյա պայմանագրի դադարեցումը և Աթարի ցամաքային տարանցիկ կետի անհապաղ փակումը:
Պակիստանը, իր հերթին, կասեցրել է Հնդկաստանի հետ բոլոր երկկողմ համաձայնագրերը, փակել իր օդային տարածքը հնդկական ավիաընկերությունների համար և հայտարարել է, որ Ինդուսի ջրերի մասին պայմանագրի համաձայն Պակիստանին պատկանող ջրի հոսքը դադարեցնելու կամ հետ քաշելու ցանկացած փորձ, ինչպես նաև ստորին ափամերձ պետությունների իրավունքների յուրացումը կդիտարկվի որպես պատերազմի ակտ:
https://youtu.be/hOkYVvQST0Y?si=PM5hWryqOkFeTDfC