Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետի մոտ է՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալու
Իրավական
Ակտիվիստ Արթուր Չախոյանն այս պահին, ինչպես խոստացել էր, Նոր Նորքի թաղապետարանի գլխավոր մուտքի մոտ է, գնացել է թաղապետից՝ իրեն ուղղված հայհոյանքի համար պարզաբանում ստանալու։
Ավելի վաղ, Չախոյանը հայտնել էր, որ թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն, սպառնացել իրեն և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին, ինչպես նաև անհարգալից խոսել իրենց հասցեին:
«Դրա կապակցությամբ այսօր՝ ժամը 15:00-ին, Նոր Նորք վարչական շրջանի վարչական շենքի գլխավոր մուտքի մոտ կմանրամասնեմ տեղի ունեցածը»,- ֆեյսբուքյան էջում գրել էր Չախոյանը: