Երբ Սի Ծինփինը ծիծաղում է Թրամփի վրա․ Bloomberg
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը հանգեցրել է Չինաստանում երկրի առաջնորդ Սի Ծինփինի աջակցության ուժեղացմանը, հայտնում է Bloomberg-ը՝ ամփոփելով գործարար և քաղաքական շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ հարցազրույցի արդյունքները:
Գործակալությունը նշում է, որ Սին քննադատության է ենթարկվել կորոնավիրուսի ժամանակ խիստ միջոցներ ձեռնարկելու պատճառով։ Սակայն այժմ նկատվում է համախմբում Չինաստանի առաջնորդի շուրջ, նրան աջակցություն են հայտնում նույնիսկ նրանք, ովքեր նախկինում քննադատում էին պետության ղեկավարին։
Վաշինգտոնի կողմից Չինաստանից ներկրման համար 145 տոկոս մաքսատուրքերի սահմանումը և Պեկինից 125 տոկոս պատասխան դրույքաչափը սպառնում են զրոյացնել առևտուրն աշխարհի խոշորագույն տնտեսությունների միջև: Bloomberg-ի գնահատականներով, մնալով ներկայիս մակարդակում, մաքսատուրքերը կարող են կրճատել ԱՄՆ չինական արտահանման ավելի քան 80% -ը և նվազեցնել երկրի ՀՆԱ-ն 2 %-ով, եթե ձեռնարկությունները չգտնեն սպառման նոր շուկաներ: