Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Միջազգային
Ռուս զբոսաշրջիկները չեղարկել են Ստամբուլ մոտակա ժամանակաշրջանում նախատեսված տուրերի մինչև 30%-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային:
Նշվում է, որ երկրաշարժից հետո որոշ խոշոր տուրօպերատորների շրջանում քաղաք տուրերի վաճառքը նախորդ տարվա համեմատ նվազել է մեկ քառորդով։ Չեղարկումները ազդել են նաև կարճաժամկետ ամրագրումների մինչև մեկ երրորդի վրա, որոնք կամ չեղարկվել են, կամ տեղափոխվել են ավելի ուշ ամսաթվերի, հիմնականում սեպտեմբերին և դրանից հետո։
Անցյալ շաբաթ Սիլիվրիի ափերին տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիայում գրանցվել են հարյուրավոր փոքր մագնիտուդով հետցնցումներ։