Ամերիկյան F-18 կործանիչը ոչ թե ավիակիրից ծովն է ընկել, այլ` ոչնչացվել է. Հուսիթական աղբյուր
Միջազգային
ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են, որ Կարմիր ծովում «Truman» ավիակիրից ծովն է ընկել F-18 կործանիչ։ Ամերիկյան տվյալներով, ավիակիրը կտրուկ փոխել է կուրսը` հուսիթների հրթիռից խուսափելու համար, եւ դա էլ կործանիչի կործանման բատճառ է դարձել:
Իսկ ահա հուսիթեկան աղբյուրները նախ անդրադարձել են ամերիկյան այդ բացատրությանը` հիշեցնելով, որ ավիակիրի վրա ինքնաթիռներն ամրացված են այնպես, որ կարող են անգամ փոթորկոտ եղանակներին դիմանալ: Այն է` կուսի փոփոխության պատճառով ինքնաթիռի կործանումը բացառվում է:
Ապա հուսիթական աղբյուրը հայտնում է, որ ամերիկյան ինքնաթիռը ոչնչացվել է հուսիթական հրթիռով, եւ այդ փաստն է, որ ամերիկյան կողմը չի ցանկանում խոստովանել: Այդ դեպքում պետք է նաեւ խոստովանի, որ հուսիթներն իրոք ունեն ամերիկյան ինքնաթիռները ոչնչացնելու համապատասխան միջոցներ: