Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ
Հասարակություն
Այսօր Ստամբուլում նոր երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հաղորդել է РИА «Новости»- ի թղթակիցը: Ժամը 20: 33-ի սահմաններում (համընկնում է Մոսկվայի ժամանակին) քաղաքի արևմուտքում մի քանի ուժեղ ցնցումներ են զգացվել, բայց պակաս հզոր, քան ապրիլի 23- ինը:
Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման կառավարական վարչության (AFAD) սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,3, օջախը եղել է Մարմարա ծովում, Բյույուկչեքմեջե շրջանի դիմաց, հատակից 7 կմ խորության վրա: Քանդիլիի դիտարանն, իր հերթին, երկաշարժի մագնիտուդը գնահատել է 4,6: Էպիկենտրոնին մոտ գտնվող Ստամբուլի Էսենյուրթ և Բյույուքչեքմեջե շրջաններում բնակվում է համապատասխանաբար ավելի քան 1 մլն և 300 000 մարդ: