Պակիստանը մինչև 2025 թվականի վերջը կբաժանվի չորս մասի. Հնդիկ պատգամավոր
Միջազգային
Հնդկաստանի խորհրդարանի անդամ Դուբեյը հայտարարել է, որ Պակիստանը մինչև 2025 թվականի վերջը կբաժանվի չորս մասի:
Իսկ ահա Պակիստանի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել էր, որ կօգտագործի միջուկային զենք, եթե երկրի գոյությանը սպառնացող վտանգ լինի։
Սակայն միանգամայն լուրջ ռազմական փորձագետները մատնանշում են, որ Պակիստանը, ունենալով միջուկային զենք, միաժամանակ չունի դրանցով հարվածելու ժամանակակից հրթիռային միջոցներ: Առկա համակարգերը հնդկական ՀՕՊ-ի կողմից միանգամայն խոցելի են: Այն դեպքում, երբ Հնդկաստանը, բացի ժամանակակից ՀՕՊ-ից, ունի նաեւ ժամանակակից հրթիռային համակարգ, որոնք կարող են անցնել պակիստանյան ՀՕՊ-ի արգելքը:
Ու նույն հարաբերակցությունն է նաեւ ռազմական մնացած բոլոր ուղղութուններում: Այն է` պատերազմի դեպքում Պակիստանն իրականում շանս չունի: