Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Միջազգային
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում շարունակվել է վերջին շրջանում զգալիորեն ակտիվացած ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության առանցքային թեմաների շուրջ մտքերի փոխանակումը։
Հիմնական ուշադրությունն ուղղվել է ուկրաինական ճգնաժամի թեմային։ Լավրովն ու Ռուբիոն ընդգծել են բանակցությունների մեկնարկի համար ի հայտ եկող նախապայմանների համախմբման կարևորությունը՝ նպատակ ունենալով վստահելի ուղի համաձայնեցնել դեպի կայուն, տևական խաղաղություն։
Անդրադարձ է եղել նաև միջազգային մի շարք այլ հարցերի։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակել բոլոր մակարդակներում։