Պեզեշկիան. Իրանը աջակցում է Ադրբեջանի իրավունքներին և հարգում է Հայաստանի իրավունքները
Միջազգային
Վաղը Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցից առաջ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հարցազրույց է տվել AZTV հեռուստաալիքին։
Պեզեշկիանի խոսքով` Իրանը աջակցում է Ադրբեջանի իրավունքներին և հարգում է Հայաստանի իրավունքները: Կայունությունը հնարավոր է միայն բոլոր կողմերի շահերի փոխադարձ հաշվի առնելու դեպքում:
Նա նաեւ շեշտեց. «Մենք միշտ պաշտպանել ենք Ադրբեջանի իրավունքները և աջակցել ենք Հայաստանին բացառապես նրա օրինական իրավունքների շրջանակներում»։
«Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ կապված նախագահը նշել է` Իրանը Ադրբեջանին տրամադրում է Նախիջևան տանող ճանապարհ իր տարածքով, այս հարցի շուրջ արդեն աշխատանքներ են տարվում, և կա համապատասխան համաձայնագիր։ Յուրաքանչյուրը պետք է հարգի իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Պետությունների միջև սահմանային հաղորդակցության հարցերը կարող են լուծվել միայն բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու դեպքում։