Զելենսկին «հակամարտության ավարտի ամենամեծ խոչընդոտն է». Թրամփի խորհրդական
ՄիջազգայինԶելենսկին «հակամարտության ավարտի ամենամեծ խոչընդոտն է»: Այս մասին հայտնում է Թրամփի խորհրդական և գործարար Դեյվիդ Սաքսը:
«Հիմնական խնդիրն այն է, որ Զելենսկին չի ցանկանում գործարք կնքել։ Նա մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Ղրիմի վերաբերյալ։ Նրա պատկերացումները մարտադաշտում իրավիճակի մասին բացարձակապես անիրատեսական են։ Երբ նա եկավ Սպիտակ տուն, նա անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց՝ նույնիսկ իր արտաքին տեսքով, ներկայանալով մարզաշապիկով կամ նմանատիպ մի բանով, ինչը բացարձակապես անտեղի էր։ Այս հանդիպումը մի տեսակ փորձություն դարձավ Ամերիկայի համար։ Զելենսկին վիրավորեց նախագահին, և հատկապես փոխնախագահին՝ մրմնջալով հայհոյանք. հիշո՞ւմ եք դա։ Դա իսկապես զարմանալի էր»,- ասում է Սաքսը։
Եթե Զելենսկին հրաժարվում է իրականությանը նայել, թող նոր հովանավորներ փնտրի, հավելեց Թրամփի խորհրդականը։ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կարող են դառնալ նման մարդիկ, եթե կարող են։
Թե ինչու է Զելենսկին համառում, Սանքսն այս կարծիքին է. «Զելենսկին շատ լավ է տեսնում իրականությունը։ Իրականությունն այն է, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր կհանգեցնի նրա հրաժարականին և հեռացմանը` որպես ավելորդ վկայի։ Հետևաբար, նա կդիմադրի մինչև վերջ»։ Եվ, պարադոքսալ կերպով, սա ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այլ նախագահի դեպքում Ուկրաինայի համար ավելի դժվար կլինի դիմադրել «ամոթալի խաղաղության» կողմնակիցների ճնշմանը։ Այսօր հենց Զելենսկին է երաշխիքը, որ «վախի կուսակցությունը» Ռուսաստանի կառավարությանը չի պարտադրի ևս մեկ «գործարք»։ Ուրեմն թող նոր հովանավորներ փնտրի և շարունակի դիմադրել մինչև լեհական սահմանին կապիտուլյացիայի ստորագրման պահը։