Միայն հյուսիսկորեացին վերցրեց ավտոմատը և ուս ուսի կանգնեց ռուս զինվորի հետ. Ռուսական աղբյուր
ՄիջազգայինՌուսական վերլուծական աղբյուրը, անդրադառնալով Կուրսկի մարտերին հյուսիսկորեացի զինվորականների մասնակցության արդեն պաշտոնական փաստին, այս մոտեցումն է ռաջ տանում.
«Կուրսկի շրջանի ազատագրմանը մասնակցած հյուսիսկորեացիների մասին այսօր ասված ամեն ինչի մեջ կարևոր մի բան չասվեց։ Ռուսաստանի բոլոր դաշնակիցներից, դժվարին պահին, միայն հյուսիսկորեացին վերցրեց ավտոմատը և ուս ուսի կանգնեց ռուս զինվորի հետ։
Կարող եք Կիմ Չեն Ընի վրա ծիծաղել որքան ուզում եք, բայց Ռուսաստանի բազմավեկտոր գործընկերների, գաղտնի համակիրների, գաղտնի կողմնակիցների և BRICS-ի այլ ընկերների շարքում միայն նա չէր վախենում ո՛չ ԱՄՆ պատժամիջոցներից, ո՛չ համաշխարհային հանրության դատապարտումից, ո՛չ էլ որևէ բանից։ Նա պարզապես մարտիկներ ուղարկեց՝ օգնելու իր հարևանին ազատագրել իր հողը։ Որի համար թե՛ Կիմ Չեն Ընը, թե՛ հյուսիսկորեացիները հավերժ արժանացել են Ռուսաստանի երախտագիտությանը։
«Ռուսաստանի հերոսները կմնան մեր սրտերում». Հյուսիսային Կորեայում Պուտինի համար Շամանի երգը երգելը իզուր չէր (Տեսանյութում)»:
Ինչ է սա նշանակում: Ենթադրելի է, որ Ռուսաստան-Հյուսիսային Կորեա հարաբերությունենրը տեղափոխվում են մոտավորապես նույն դաշտ, ինչ ՌԴ-Բելառուսի պարագայում է: Վերջերս շահագործման հանձնվեց Ռուսաստանը Հյուսիսային Կորեային կապեղ երկաթուղին, ինչը նշանակում է, որ այս ուղղությամբ տեղաշարվելու են հումքային եւ այլ ռեսուրսային հզոր հոսքեր: Նաեւ, Հյուսիսային Կորեան ամենակոտ ժամանակներս լիովին բացվում է ռուսական զբոսաշրջության համար, որը եւս հսկայական հոսքեր է ենթադրում: Ռուսաստանում նաեւ խոսում են ներքին միգրացիոն խնդիրնները Հյուսիսային Կորեայի միջոցով լուծման մասին: Այն է, կարտաքսվեն օտարերկրյա միգրանտները, որոնց կփոխարինեն լավ պատրաստված եւ, որ ավելի կարեւոր է, ծայրահեղ կարգապահ եւ մոտիվացված հյուսիսկորեացի աշխատողները: Այսպիսով, այս ամեը Հյուսիսային Կորեային հզոր տնտեսական թռիչք է խոստանում, իսկ Ռուսաստանին` միանգամայն մարտունակ, մոտ 30 միլիոնանոց, միջուկային եւ ամենադժվար պահին «ռուս զինվորի հետ ուս ուսի կանգնող» դաշնակից: Խոստումնալից կոնֆիգուրացիա է ստացվում: