Թրամփը Զելենսկուն «սեւ նշանը» է փոխանցել. Ուկրաինական աղբյուր
Միջազգային
Ուկրաինական տեղյակ աղբյուրը պատմում է.
«Հռոմում գտնվող ուկրաինական պատվիրակության մեր աղբյուրը հայտնել է, որ Զելենսկին համաձայնել է ժամանակավոր հրադադարի՝ սկսած հաջորդ շաբաթվանից, և Թրամփի խաղաղության ծրագիրը պետք է դառնա Ուկրաինայում հակամարտության կարգավորման հիմքը։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրաժարվում են բացահայտորեն հակադրվել Միացյալ Նահանգներին, այդ իսկ պատճառով նախագահի գրասենյակի դիրքորոշումը անընդհատ փոխվում է։
Աղբյուրը հայտնում է, որ այսօրվա կարճ հանդիպման ժամանակ, երբ Զելենսկին փորձել է Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների հորդորով, սեփական «խաղաղության պլանը» առաջարկել Թրամփին, ԱՄՆ նախագահը մի փոքր լսելով, կտրուկ ընդհատել է Զելենսկուն` ասելով` կա´մ ստորագրում եք այն փաստաթղթերը (խաղաղության եւ հանքերի հետ կապված´ Հեղ.), որոնք մենք պատրաստել ենք, կա´մ Միացյալ Նահանգները լիովին դուրս է գալիս ուկրաինական գործընթացից, եւ «թող ձեզ խորհուրդ տնող եվրոպացիներն էլ օգնեն, որ Պուտինին կանգնեցնեք: Կսպասենք մինչեւ այս ամսվա վերջ, որ արդեն ունենանք ստորագրված փաստաթղթեր: Դա վերջին ժամկետն է, ես քեզ խոստանում եմ»: Ապա Թրամփը հեռացել է հանդիպումից: Սարսափած Զելենսկին վազել է Սթարմերի եւ Մակրոնի մոտ, նրանք խոստացել են խոսել Թրամփի հետ, նոր հանդիպում կազմակերպել: Սակայն Ֆրանցիսկոս պապի հողարկավորման արարողության պաշտոնական մասն ավարտնելուն պես, Թրամփը նստել է ինքնաթիռ եւ վերադարձել տուն: Այսինքն, Զելենսկուն «սեւ նշանը» փոխանցված է, նա էլ ժամանակի վրա խաղալու որեւէ շանս պարզապես չունի: Այն է` իրավիճակը հոտակ դաշտում է` կա´մ ստորագրում է կա´մ` Թրամփը միանշանակ կիրականացնի իր խոստումը»: