Ղրիմում օդային տագնապ է հայտարարվել
Միջազգային
Ղրիմում 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ հայտարարվել է անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին։ Այս մասին հաղորդվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հավելվածում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Շրջանի բնակիչներին կոչ է արվել զգոն լինել հնարավոր հարձակման ֆոնին:
Մինչ այս տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին հայտարարվել էր ապրիլի 23-ի առավոտյան և լույս 24-ի գիշերը։
Ապրիլի 15-ին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմի երկնքում խոցել են ուկրաինական անօդաչու թռչող սարք։