Ալիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանը Պապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակել Առաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկը Կլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.Սուրենյան Բռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպին Կառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր Աթոռին Զորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրից Ինչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. Տեսանյութ Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան

Ցեղասպանության հարցի շուրջ Փաշինյանի վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի. Դեմոյան

Ներքաղաքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ «Իրավունք»-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԻ հետ:

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը ի՞նչ շեշտադրումներով պետք է առանձնանար, որն այսօր բացակայում է պետական վարքագծի մեջ:

Ինչպես ասում են, այսօր շատերն արդեն բացահայտ են գործում։ Սակայն խնդիրը միայն իշխանությունների՝ վերեւից սկսած մինչեւ երկրորդական դեմքերի անգրագիտությունը մեկնաբանելու անհրաժեշտությունը չէ։ Այս իրավիճակում այլեւս մեկնաբանելու կարիք չկա։ Այստեղ շատ ավելի խորքային՝ գնահատականի հարց է ծառացած։ Եվ այդ գնահատականի ամենաբարձր աստիճանը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ պետության իսպառ չկայացվածություն։

Նիկոլ Փաշինյանը՝ իր կերպարով, էությամբ եւ հանրային հռետորաբանությամբ, արդեն բավարար հիմք է՝ արձանագրելու, որ ցեղասպանության հարցի շուրջ նրա վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի։ Նրա ելույթներն ու դիրքորոշումը ոչ միայն խարխլում են ցեղասպանության փաստի հաստատումն, այլեւ հանգեցնում են դրա ժխտմանը: Սա ինքնին ոչ միայն ծանր իրավական հանցագործություն է մարդկության դեմ, այլեւ հարված է պետականության հիմքերին։

Ավելին՝ այն պետականությանը, որը փաստացի դադարել է գոյություն ունենալ՝ հենց այն ուժերի ձեռքով, որոնք երբեւէ իշխանությունը հանձնել են Նիկոլ Փաշինյանին։ Իրական հայկական պետության մեջ այսօր արդեն անհնար կլիներ, որ Փաշինյանի պես դեմքերն ու նրանց թիմակիցները ազատ շարժվեին՝ փոխանակ գտնվելու համապատասխան պատասխանատվության ենթարկման վայրերում։

Սակայն այս ամենի ֆոնին իրավիճակը զարգացել է կամ, ինչպես իրենք էին խոստովանում 2018 թվականին, ծրագրված է եղել հենց այս սցենարը՝ ապատեղեկատվության ու կեղծիքի փոքր չափաբաժիններով հասարակական օրակարգ ներմուծելը։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Փոխարենը վերլուծենք բուն վտանգը, շարունակ զբաղվում ենք՝ ով ինչ ասաց, ով ինչպես մեկնաբանեց, ով ինչ շեշտեց։ Մինչդեռ այս ամենը պարզապես մակերեսային շեղում է։ Իրական խնդիրը շատ ավելի խորն է։ Այսօր նման հայտարարություններ իրենց թույլ են տալիս այն մարդիկ, ովքեր չունեն որեւէ կապ պետության գաղափարի եւ դրա իրականացման հետ։

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, թե ինչպես նշվեց, ամբողջ աշխարհն էր խոսում, այսօր՝ 10 տարի անց, զուգահեռելով՝ ի՞նչ կասեք ներկա իրավիճակի մասին:

Օրինակ, կարող եմ հիշատակել հետեւյալը դեռեւս 100-րդ տարելիցի նախաշեմին՝ 2005 թվականին, բավական տպավորիչ կերպով նշվեց Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը: Թեեւ այն ժամանակ դեռ թանգարանի տնօրեն չէի, սակայն շատ լավ եմ հիշում՝ կազմակերպվեց միջազգային գիտաժողով, ներկա էին բազմաթիվ հրավիրյալներ, այդ թվում՝ նաեւ արտգործնախարարը, ով մասնակցեց բացման արարողությանը։ Բայց այստեղ մի կարեւոր բան կա, որ պետք է ընդգծենք։ Անցյալ դեկտեմբերին Երեւանում կայացավ ցեղասպանության կանխարգելման համաժողովը։ Այն միջոցառում է, որը կազմակերպվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ։ Վերջին տարիներին արդեն երկրորդ կամ երրորդ անգամն է, որ նման համաժողովներ տեղի են ունենում՝ Արտաքին գործերի նախարարության անմիջական նախաձեռնությամբ։

Ես նաեւ առիթ ունեցա նշել մի մտահոգիչ փաստ. թե՛ համաժողովի ծրագրում, թե՛ մասնակիցների զեկույցներում, անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում բացարձակապես որեւէ հղում չկար Հայոց ցեղասպանությանը։ Նա պարզապես հերթական ձեւականությամբ մասնակցեց բացմանը՝ առանց անդրադառնալու ցեղասպանության թեմային։ Այլ կերպ ասած՝ արվել էր մի բան, որը թերեւս պետք էր արվեր, բայց ոչ լրջությամբ եւ նպատակասլացությամբ։ Եթե սա իսկապես պետական մակարդակի ծրագիր լիներ, ապա այն պետք է ծառայեր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերին։ Չէ՞ որ հսկայական պետական ռեսուրսներ են ծախսվում՝ հյուրերին հրավիրելու, տեղավորելու եւ միջոցառումը կազմակերպելու համար։

Հարց է առաջանում՝ այդ ամենն ի՞նչ ուղերձի համար է արվում։ Որպեսզի վարչապետը ելույթ ունենա մի հարթակում, որտեղ Հայոց ցեղասպանության մասին որեւէ հիշատակում չկա՞: Սա լավագույն դեպքում կարելի է անվանել խեղկատակություն՝ հոգեբուժարանի հիանալի «կլիենտուրա» ապահովող գործողություն։ Այս իրավիճակում մենք չպետք է խոսենք պարզապես անլրջության մասին։ Պետք է բարձրաձայնենք այն մասին, որ սա անարգանք է մեր ժողովրդի դեմ գործված ամենածանր հանցագործության հիշատակին։ Եվ եթե ոչ այս պահին, ապա ապագայում այն անպայման պետք է արժանանա խիստ եւ վճռական պատասխանատվության։ Սա է իմ դիրքորոշումը։

Իսկ ցեղասպանության ճանաչման հարցն արդյո՞ք մնում է Հայաստանի օրակարգում, թե ՝ոչ, եւ վերջապես՝ ի՞նչ է անում պաշտոնական Երեւանը Թուրքիայի եւ այլ երկրների կողմից՝ ցեղասպանության փաստի ճանաչման ուղղությամբ:

Արտաքին գործերի նախարարը, որն, ի դեպ, մի ժամանակ աշխատել է որպես գիտաշխատող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, վերջերս հանդես եկավ հայտարարությամբ, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն այլեւս օրակարգում չէ։ Գիտե՞ք՝ որն է այս իրավիճակի ամենաաղետալի կողմը։ Աղետն այն է, որ նման ձեւակերպումն ընդհանրապես չպետք է հայտնվեր քաղաքական շրջանառության մեջ։ Եթե Արտգործնախարարությունը իսկապես պատկերացնում է, թե ինչ է դիվանագիտությունը, ապա պիտի իմանար, որ լեզուն, ինչպես ասում են, միայն մտքերը թաքցնելու միջոց չէ։ Այստեղ, սակայն, ակնհայտ է՝ խոսքն այլ բանի մասին է։

Հստակ է, որ այս ուղերձը նախեւառաջ ուղղված էր Թուրքիայի կողմին՝ մի յուրատեսակ մեսիջով՝ «տեսեք, որքան պատրաստ ենք զիջումների գնալ՝ նույնիսկ մեր պատմական ցավերի ու հիշողության հաշվին՝ միայն թե սահմանը բացվի»։ Սա է այս հայտարարության իրական իմաստը։ Իսկ հիմա, ի՞նչ իմաստ ունի քննադատական ելույթներ ունենալ Արարատ Միրզոյանի հասցեին՝ իբրեւ թե նա ժամանակին յուրացրել է ինչ-որ բան Հայոց ցեղասպանության թանգարանից։

Կամ ինչու պետք է քարոզ կարդանք մի մարդու նկատմամբ, որը թեկնածուական ատենախոսություն է գրել հենց ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով, պաշտպանել է այն ու ստացել գիտական կոչում։ Եթե այդ ճանաչումն այսօր այլեւս կարեւոր չէ, ինչպես հայտարարվում է, ապա այդ դեպքում, կարծում եմ, որ նա պետք է հրաժարվի նաեւ իր գիտական աստիճանից ու ատենախոսությունից։ Որովհետեւ ի՞նչ արժեք ունի գիտական աստիճանը, եթե այն հիմնված է մի թեմայի վրա, որը հիմա ինքներդ եք անվանում «ոչ առաջնային»։ Սա արդեն ինքնության հարց է։ Եվ այս հարցը չի կարող անպատասխան մնալ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱԳՆ-ն անդրադարձել է Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան հնարավոր այցի մասին լուրերինԱլիևը օկուպացված Ստեփանակերտում մասնակցել է «հաղթանակի զբոսայգու» բացմանըՊապիկյանի կինը դստեր հետ զրույցից հատված է հրապարակելԱռաջին անգամ Զելենսկին հրապարակել է խաղաղության ծրագրի 20 կետի ամբողջական ցանկըՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կսահմանվիԿլինեն տեղումներ.Հզոր անտիցիկլոնը տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին.ՍուրենյանԲռնությունը չունի արդարացում, մեղավոր է բռնարարը․ բլոգեր Հայկ Մկրտչյանը անդրադարձել է Մարի Պետրոսյանի սկանդալային միջադեպինԿառավարությունն այլևս անհատույց սեփականությամբ հողեր չի տա Մայր ԱթոռինԱրագածոտնի թեմն այս հինգշաբթի միասնական աղոթքը կրկին Մայր Աթոռում կանցկացնիԶորակցե՛ք Սուրբ Էջմիածնին, նեցո՛ւք եղեք նրա օրինական, օծյալ եւ ազգընտիր Հայրապետին. Մկրտիչ սրբազանի հայտարարությունը կալանավայրիցԻնչ է մաղթում Հանրապետականը 2026-ին ընդառաջ. ՏեսանյութՊուտին-Ալիև հեռախոսազրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՀռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը համաշխարհային հրադադար հաստատելԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն Գաբրիելյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված