Պուտինն ու Թրամփը կհանդիպեն շուտով. Պեսկով
Միջազգային
Պուտինն ու Թրամփը կհանդիպեն շուտով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Le Point-ին տված հարցազրույցում Պեսկովն ընդգծել է, որ կան ոլորտներ, որտեղ Պուտինի և Թրամփի դիրքորոշումները մոտ են, բայց դա չի նշանակում, որ նրանք ամեն ինչով մոտ են։
«Նրանց միավորում է ամենաբարդ հարցերը քննարկման միջոցով լուծելու իրենց պատրաստակամությունը: Սա հենց այն էր, ինչ պակասում էր Բայդենի նախորդ վարչակազմին»,- նշել է Պեսկովը։
Նա հավելել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում նախագահների հանդիպման համար։