Թրամփ. Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ կորցնի ամբողջ երկիրը
Միջազգային
«Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ մի քանի տարի անց կորցնի ամբողջ երկիրը»:
Նման հայտարարությունը միանշանակ ցույց է տալիս, որ Թրամփը ծայրաստիճան դժգոհ է իր Զելենսկու պահվածքից` այդպես էլ չկայացած լոնդոնյան հանդիպման պատճառով:
Համենայնդեպս, միտքը շարունակելոց, ԱՄՆ նախագահը նաեւ հայտնել է. «Զելենսկին հրահրող է, ով այնքան դժվարացնում է այս պատերազմի լուծումը, նա պարծենալու ոչինչ չունի: Ոչ ոք չի խնդրում Զելենսկիին ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ նրանք չպայքարեցին դրա համար տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց ոչ մի կրակոցի: Տարածքում տեղակայված էր ռուսական սուզանավերի հիմնական բազաները մինչ այն, երբ Օբաման հանձնեց Ղրիմը Ռուսաստանին: Զելենսկու նման բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են այս պատերազմի լուծումը»:
