Ռուսները գրավել են ռազմավարական նշանակության Տարասովկան` Կոնստանտինովկայի ուղղությամբ (Քարտեզ)
Միջազգային
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտարարել է Կոնստանտինովկայի ուղղությամբ` Տորեցկից արեւմուտք գտնվող ուկրաինական վերահսկողության ելուստի արեւմտյան թեւու գտնվող Տարասովկայի ազատագրման մասին (Քարտեզում)։
Խոսքը ռազմավարական նշանակություն ստացած բնակավայրի մասին է: Դրա կարեւորության մասին է վկայում այն, որ ուկրաինական կողմ այս բնակավայրում էր կենտրոնացրել հնարավոր եւ անհնար ռեզերվները, եւ կարողացավ մոտ մեկ ամիս պահել Տարասովկան:
Այս բնակավայրի կարեւորությունն այն է, որ գրավելով, ռուսները հնարավորություն են ստանում Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղու երկայնքով հարձակումը շարունակել դեպի արեւելք: Բնակավայրերն այստեղ քիչ են, ինչը ուկրաինական կողմի կխանգարի պաշտպանվել: Նաեւ հաշվի առնելով, որ ռուսական ակտիվ հարձակում է ընթանում նաեւ ելուստի հիմքի հատվածից, որտեղ երեկ գրավեցնին Սուխայա Բալկա բնակավայրը, որից հետո արագորեն առաջանում են դեպի Ռոմանովկա (Քարտեզում):
Եվ ահա, Տարասովկայի գրավումից հետո ուկրաինական ուժերին տարբեր հատվածներում (ընդհուպ, մինչեւ Տորեցկ) աստիճանաբար սկսելու են սպառնալ «կաթսաներ», որի դեպքում ռուսները հնարավորություն են ստանում բավականին արագ եւ շատ լայն ճակատով դուրս գալ Կոնստանտինովկայի մայրուղի: Իսկ այդ դեպքում կարող են անգամ Կոնստանտինովկան չգրավել, այլ` հարջակումը շարունակել դեպի հյուսիս` Կոնստանտինովկա-Դրուժովկա-Կրամատորսկ-Սլավյանսկ գծից արեւմուտք գտնվող գործնականում անպաշտպան տիրույթով:




